Սեպտեմբեր ամսից, վերսկսեցինք միջին դպրոցի երկարացված օրվա խմբի մարզական պարապմունքները: Պարապմունքները անցկացվում են շաբաթվա բոլոր հինգ օրերին, երկարացված օրվա երկու խմբի սովորողների հետ: Առաջին խմբի մասնակիցները զբաղվում են հանդբոլ մարզաձևով՝ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ երկրորդ խումբը ֆուտբոլով՝ չորեքշաբթի և ուբաթ օրերին: Եղանակային պայմանները թույլ են տալիս պարապմունքները, հատկապես ֆուտբոլը անցկացնել բացօթյա, կրթահամալիրի ֆուտբոլի դաշտում և հարակից բակերի խաղահրապարկներում: Սովորողների հետ մաքրում ենք հրապարակի շրջակայքը աղբից, հետո սկսում մեր խաղը, շատ հաճախ ներգրավելով այդ բակի երեխաներին: Երբևմն պայմանավորվում ենք հարակից բակերի մարզիկների հետ և անցկացնում ենք ընկերական խաղեր: