Արտաբույնքի ֆուտբոլի աղջիկների թիմը կրթահամալիրում

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծային ստուգատեսի շրջանակներում, նոյեմբերի 8-9-ին կրթահամալիր էին այցելել Վայոց ձորի, Արտաբույնք համայքի աղջիկների և տղաների ֆուտբոլի թիմի մարզիկները իրենց մարզչի՝ ընկեր Ագապիի հետ: Արևմտյան դպրոցի հյուրատանը ընթրելուց հետո, տղաները օգնեցին կերակրի մնացորդները տանել Ագարակ, նրանք ընկեր Էդմոնդի հետ շրջեցին Ագարակում, ծանոթացան  կենդանական աշխարհի հետ, այնուհետև կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների հետ հյուրերին տարանք զբոսնելու երեկոյան Երևանում:

 

 

Նոյեմբերի 9-ին կայացավ մարզական, ընկերական ֆուտբոլային հանդիպում կթահամալիրի միջին դպրոցի աղջիկների  և Արտաբույնքի աղջիկների միջև: Մեր թիմին աջակցում էին միջին դպրոցի տղաները, դասավանդողները, ամեն մեկը իր կողմից ուղղություն էր ցույց տալիս աղջիկներին: Բայց մարզիկների ուժերը հավասար էին և վերջնական հաշվով հաղթեց բարեկամությունը:

 

 

Աղջիկներից հետո խաղացին ավագ դպրոցի և Արտաբույնքի դպրոցի տղաները: Պայքարը թեժ էր, խաղը վերջացավ 4:1 հաշվով, հօգուտ կրթահամալիրի: Ընդունելության ծրագիրը շատ հագեցած էր,  հյուրերը մասնակցեցին խմորի պատրաստմանը,  լավաշթխիկին, մեդիաուրբաթին: Շրջեցին կրթահամալիր մայր դպրոցում, Ագարակում: Նրանք վերադարձան լավ տպավորություններով և ինչպես ասաց ընկեր Ագապին՝ «Դուք երջանիկ էք որ դասավանդում էք այսպիսի դպրոցում»:

Գրում է Արտաբույնքի մարզիչ, ուսուցիչ՝ ընկեր Ագապին 

Կարինե Գոմցյանի պատումը

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: