Հաստատում եմ ՝ Ա.Բլեյան
Հոկտեմբերի 9-10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է Երևան քաղաքի և մարզերի դպրոցների պատանիների «Վահան Ասատրյան» բասկետբոլի մրցաշար:
Նպատակը և խնդիրները
Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում: Ավանդական դարձնել «Վահան Ասատրյան» մրցաշարը, որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման, բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:
Անցկացման վայրը
Մրցաշարն անցկացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:
Մասնակիցներ
Մրցաշարին մասնակցում են Երևան քաղաքի և մարզերի դպրոցների բասկետբոլի մարզական ակումբների անդամները:
Մրցաշարի անցկացման պայմանները
Մրցաշարի թիմը կազմված է 10 մարզիկից և 2 ղեկավարից։
Հայտերը ներկայացվում են հեռավար, վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնում:
Մրցավարություն
Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:
Ծախսերը
Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը։ Մասնակիցները կարող են սահմանված կարգով օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։
Պարգևատրություն
Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), հաղթողները պագևատրվում են կրթահամալիրում ստեղծված նվերով: