Կրթահամալիրի մասնախմբերի գործունեությունը 2017-2018 ուստարում 2018-2019 տարվա մասնախմբերի մասին առաջարկություններ

2017-2018 ուստարում կրթահամալիրի մասնախմբերը աշխատել են խառը խմբերով, այսինքն մասնախմբի մեջ ընդգրկված էին տարբեր մասնագիտություն ունեցող դասավանդողներ:

Եղել են սեմինարներ տարբեր բովանդակությամբ, տարբեր նախագծերով: Եղել են սեմինարներ որոնց քննարկումը արդյունավետ է եղել դասավանդողների համար, մանավանդ նոր ընդունված մասնագետների համար,  որոնք անընդհատ քննարկման կարիք են ունեցել, որոնց հետ հանդիպել եմ և սեմինարներին և առցանց, բայց երկար տարիների փորձ ունեցող դասավանդողների համար դրանք ոչ մի արդյունք չեն տվել:

Տարվա ընթացքում հետևել եմ իմ մասնախմբի դասավանդողների բլոգներին, ավելի արդյունավետ են աշխատել տարրական դասարաների դասավանդողները ակտիվ օգտագործել են իրենց բլոգները, ներառել են ամսեկան և շաբաթական նախագծերը, անելիքները:

Մասնախմբի հետ հանդիպումները ավելի արդյունավետ կլինեին, եթե ներկա լինեին նույն մասնագիտությամբ դասավանդողներ, օրինակ՝ ես կարող եմ ասել մարզական կենտրոնի համար, որ դրա կարիքը կար:

2018-2019 տարվա մասնախմբերի մասին առաջարկություններ

Առաջարկում եմ՝

Հաջորդ տարվա մասնախմբերում ընդգրկված լինեն նույն մասնագիտություն ունեցող դասավանդողներ, որպեսզի տարվա աշխատանքը երևա:

Մասնախմբի սեմինար վարողները  ընտրվեն ըստ նախագծերի, այսինքն մասնախմբի սեմինարը վարի այն մասնագետը, ով ավելի փորձառու է և սեմինարը ավելի արդյունավետ կլինի:

Կրթահամալիրի դասավանդողները կարողանան ընտրություն կատարեն և մասնախմբում ընդգրկվեն իրենց նախաձեռնությամբ:

 

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: