Հաշվետվություն նոյեմբեր

Որպես մասնախմբի ղեկավար՝

Նոյեմբերի 8-ին վարել եմ մասնախմբի առաջին պարապմունքը, որի ընթացքում քննարկվել են մասնախմբի անդամների նոյեմբերյան և «Սեբաստացու օրեր»-ին  նախատեսված նախագծերը: Պարապմունքից հետո և էլեկտրոնային փոստի միջոցով և անհատապես համագործակցել եմ դասավանդողների հետ, քննարկել ենք տարբեր նախագծերին վերաբերվող հարցեր: Նոյեմբերի 14-ին տիար Գևորգին ներկայացրել եմ մասնաժողովի անդամների դեկտեմբերյան նախագծերը որպես մասնաժողովի հարց, նոյեմբերի 28-ին մասնակցել եմ մասնաժողովի նիստին: Պարբերաբար  նայում եմ մասնախմբի անդամների բլոգները,  կապի մեջ եմ նրանց հետ:

Գնահատում՝

  • ի՞նչ մտահոգիչ բաներ եք դիտարկել. Ձեր խմբից ո՞վ չի կարողանում-չի ուզում-չի կարևորում ուսումնական նախագծերով աշխատանքը. կա՞ն նախագծեր, որ արդյունավետ չեք համարում, ինչ հիմնավորմամբ.

Մասնախմբի անդամները աշխատում են, պարբերաբար նայում եմ բլոգները, գրում եմ նամակներ, կարծում եմ նամակներին ուշ արձագանքելը կապված  է դասավանդողների բազմազբաղ առօրյայի հետ: Դասավանդողները հիմնականում ներկայացնում են նախագծեր, նույնիսկ կան տարեկան նախագծեր, բայց կարևորման մասին դեռ կարծիքներ չունեմ:

  • ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել. կա՞ նախագիծ, որի մասին արժե խոսել, բայց կայքում, ենթակայքում ինչ-որ պատճառներով անտեսված կամ ստվերում է մնացել

Մասնախմբի անդամները նոյեմբերին լավ աշխատել են Սեբաստացու օրերի հետ կապված նախագծերի վրա, հատկապես խոսքը վերաբերվում է կրտսեր դպրոցների դասավանդողներին, առանձնացրել եմ Գոհար Սմբատյանի և Արմինե Մնացականյանի նախագծերը

  • մի ամիս աշխատելուց հետո ի՞նչ առաջարկություններ ունեք մասնախմբի, մասնաժողովի աշխատակարգերի, սեմինարների կազմակերպման մասին։

Իհարկե ավելի արդյունավետ կլիներ, եթե մասնախմբում գերակշռեին նույն մասնագիտության  տեր մարդիկ, բայց խառը խմբերով աշխատելն էլ իր արդյունավետ կողմերը ունի, հիմնականում ծանոթանում էս քո գործընկերների աշխատանքներին, մասնախումբը դառնում է սովորող սովորեցնող նախագիծ:

Որպես դասավանդող՝

Դասավանդում կրտսեր և միջին դպրոցներում — 22 ժամ

Մարզական պարապմունքներ՝ հանդբոլ, ֆուտբոլ- երկարացված օրվա երկու խմբի հետ

Ուսումնական օրացույցով նախատեսված մասնակցել եմ «Սեբաստացու օրեր», նախագծին,  համագործակցել եմ հոգեբան Հայկուշ Գևորգյանի հետ, կարգավորել եմ և մասնակցել Բուլղարիայի, Ջավախքի պատանիների և աղջիկների  մարզական պարապմունքները կրթահամալիրի մարզական սրահներում:  Ներկայացրել եմ դեկտեմբերյան նախագծերը:

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: