Բասկետբոլի բաց առաջնությունը ավարտվեց կրթահամալիրի մարզիկների հաղթանակով

Հաշվետվություն

Կրթահամալիրի հոկտեմբերյան  մեր օրացույցում ներառված է «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնությունը, որը անցկացվեց հոկտեմբերի 11-ից 13-ը: Մրցաշարին մասնակցում էին կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների բասկետբոլի ակումբների մարզիկները: Հայտ էին ներկայացրել 3 թիմ՝  Երևանի թիվ 171 դպրոցի, Մարտունու թիվ 1 դպրոցի և Չարենցավանի թիվ 4 դպրոցի բասկետբոլիստները: Շատ հետաքրքրաշարժ ստացվեցին ավագ դպրոցի և շրջաններից եկած մարզական թիմերի հանդիպումները, ուժերը հավասար էին, պայքարը թեժ: Մեր թիմը առաջին օրը խաղաց երկու խաղ և հաղթեց երկու թիմերին, դրանով ապահովելով առաջին տեղը: Բոլորը կարծում էին, որ Մարտունու մարզիկները կգրավեն 2-րդ հորիզոնականը, բայց խաղի ընթացքը այլ բան ցույց տվեց, Մարտունու թիմը գրավեց 3-րդ, իսկ Չարենցավանի բասկետբոլիստները 2-րդ հորիզոնականը:  Բայց այս խաղերի հիմնական պատճառը՝ նոր գործընկերներ ձեռք բերելն էր, շրջանից եկած թիմերը առաջին անգամ էին մեզ հյուրընկալվում և մենք առիթը  բաց չթողեցինք ինչքան հնարավոր է շատ ցույց տալ և պատմել մեր մասին: Մարտունու թիմը տեղավորվել էր Արևմտյան դպրոցի հյուրատանը:   Նրանց այցը Ագարակ տպավորիչ էր, չէին հավատում որ այդ ամենը ստեղծվել է կրթահամլիրի ուժերով: Մայր դպրոցում նրանք եղան ատաղծագործարանում և ռոբոտաշինության լաբորատորիայում, որտեղ մեր դասավանդողները մանրամասն ներկայացրեցին իրենց անելիքները: Այս ամենի մեջ ամենատպավորիչը համատեղ ծառատունկն էր «Վահան Ասատրյան» պուրակում տնկվեցին պտղատու և դեկորատիվ ծառեր, որ բերել էին մարտունեցիները  իրենց հետ: Մենք ձեռք բերեցինք նոր կապեր և գործընկերներ, արդեն մտածում ենք հաջորդ բասկետբոլային հանդիպումը անցկացնել Մարտունի քաղաքում:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: