Ամառային ուսումնական ճամբարին կազմակերպել և համակարգել եմ առավոտյան ընդհանուր պարապմունքները և մարզական խաղերը
Ռազմա-մարզական՝ Սևանի «Ժայռ» գոտում
Մասնակցել եմ երաժշտական փառատոնին և կրտսեր դպրոցների համերգ ցուցադրություններին որպես ունկնդիր
Համակարգել և կազմակերպել եմ ուսումնական ճամբարի մարզական պարապմունքերը, սպորտլանդիաները
Հունիսի 19-30՝ մանկավարժական աշխատողների ամառային ճամբարի մարզական պարապմունքների համակարգող
Համակարգել եմ Հայ- Բելգիական ճամբարի մարզական պարապամունքները
Հանդիսացել եմ մենթոր ուսուցիչ նոր՝ սեղանի թենիսի մարզիչ Հասմիկ Սիմոնյանի համար
Մշակման փուլում է Վահան Ասատրյան ամենամյա մրցաշարի նախագիծը, կազմակերպման ձևը:
Սովորողների ընդունելության համար մեր և հարակից բակերում տեղեկատվական թերթիկներ եմ բաժանել, հետաքրքրվողներին. հարցնողներին ծանոթացրել եմ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների ընդունելության պայմանների, քոլեջի, լրացուցիչ կրթության հետ: Արդյունքում մեկ սովորող կկնքի պայմանագիր ավագ դպրոցում, հեռավար կրթությամբ, մի սովորողի ծնող էլ կդիմի Արևելյան դպրոց: