Սպորտը մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն է, որը ունի մրցակացային որոշակի աստիճան և իր բնույթով լինում է թիմային, կամ անհատական: Գոյություն ունեն սպորտի բազմաթիվ տեսակներ, որտեղ գործում են կանոններ, բնականաբար տարբեր սպորտաձևերում դրանք տարբեր են: Կանոնավոր սպորտով զբաղվում են քչերը, սակայն առողջ ապրելակերպ ունենալու համար պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ մարզիկ:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հանրապետությունում միակ դպրոցն է, որը  ներառում է այսքան մարզաձև, որտեղ սովորողը ֆիզկուլտուրայի դասին հնարավորություն է ստանում ընտրություն կատարել և զբաղվել այն մարզաձևով ինչը ինքը սիրում է և այստեղ չի կանգնում այն հարցը, որ նա ստիպված պետք է մասնակցի ֆիզկուլտուրայի դասին, հերթական ներկան լրացնելու համար: Կրթահամալիրը յուրահատուկ է նաև իր մարզադահլիճների հագեցվածությամբ, ամեն մարզադահլիճին և մարզաձևին հատուկ գույքի առկայությամբ և օր օրի այդ պայմանները բարելավվում են, ի հայտ են գալիս նոր մարզաձևեր: Անհատական ուսումնական պլանով կրթահամալիրի սովորողը կարող է ընտրել եռամարտ և հնգամարտ, խաղային մարզաձևեր, լող, մարմնամարզությություն և այլն:

Արդեն 3 տարի է կրթահամլիրի կրտեր, միջին և ավագ դպրոցներում գործում են հեծանվաակումբներ,այս տարի մեծ թափ հավաքեց եռամարտը, իր նոր մարզիչ Անդրանիկ Մարգարյանի հետ, որը գործող մարզիկ է և իր ոգևորությունը փոխանցում է սովորողներին: Եռամարտը կարելի է համարել այս տարվա  ձեռք բերում, սկզբում մտավախություն ունեի, որ մեր սովորողների համար դժվար կլինի ներկայացնել  այդ մարզաձևը , որովհետև նրանք պետք է կարողանային միաժամանակ  մասնակցել 3 մարզաձևի լող, հեծանիվ, վազք, բայց ի պատիվ մեր կրտսեր դպրոցի սաների և մարզիչի հավաքվեք 5-րդ դասարանցիների մի լավ խումբ ովքեր ընտրեցին եռամարտը: Մարզիկները սկսեցին մասնակցել տարբեչ մարզական միջոցառումների, որոշեցին իրեն ուժերով ստեղծել մարզական համազգեստ նածատեսաված իրենց մարզաձևի համար: Կրտսեր դպրոցների համար կազմակերպվեցին հեծանիվ վերանորոգելու վարպետության դասեր, որի ժամանակ ամեն սովորող պետք է կարողանա վերանորոգել իր և ընկերոջ հեծանիվը:

Սուսերամարտիկները, նետաձիգները և հրաձիգները շարունակում են իրենց մարզաձևերում մասնակցել Հայաստանի և դրանից դուրս տարբեր մարզական միջոցառումների և ավելի ու ավելի բարելավել իրենց մարզական հաջողությունները և ցուցանշները:

Այս տարի նոր ձեռքբերումներ ունենք ձիարշավարանում, ավելացել է կենդանական աշխարհի բնակիչների քանակը՝ նոր ձիեր, շան քոթոթներ, թչուններ և այլն: Այստեղ էլ ունենք ձեռք բերում,  կրթահամալիրը իրականացնում է ներառական կրթություն և  սովորողները կարող են օգտվել հիպոթերապիայի ծառայություններից, որը իրականացնում են մեր կրթահամալիրի մասնագետները: Հիպոթերապիան դա բժշկության տեսակ է, որը բուժում է խնդիր չունեցող, ինչպես նաև ֆիզիկական եւ մտավոր տարբեր խնդիրներով  սովորողների շփումը կենդանիների հետ հատկապես ձիերի:

Այս ամենի հետ միասին շատ ակտիվ գործում է հեծանվավակումբը, մարզիկները մասնակցում են տարբեր հեծանվաերթերի, հատկապես Զանգվի ձոր մաքրման աշխատանքներին 

Կրթահամալիրում իր ուորոյն տեղն ունի խաղային մրազաձևերը, հոկտեմբերին անցկացրեցինք Վահան Ասատրյան հուշամրցաշարիը, այս տարի նոր ձևաճափով մրցաշարը անցկացվեց և արտագնա և ներկրթահամալիրային:

Վոլեյբոլիստները մասնակցեցին Երևանի ներդպրոցական անկախությանը 26-րդ տարեդարձին նվիրված մրցաշարին որտեղ պատանիները գրավեցին 2-րդ տեղ, իսկ լողափնյա վոլեյբոլից և պատանիները և աղջիկները 3-րդ տեղը:

 

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: