Հոկտեմբերի 1-ը միջին դպրոցի մի խումբ հանդբոլիստներ և բասկետբոլիստներ իրենց մարզիչների հետ մասնակցեցին բարձունքի հաղթահարում նախագծին: Բարձունքը Արայի լեռն էր: Մինչ բարձրանալը մտանք Ծաղկեվանք կամ Կույս Վառվառա քարանձավում փորված վանքը, որը գտնվում է հենց Արա լեռան վրա: Աննկարագրելի գեղեցկություն և խորհրդավորություն, մեզ պատմեցին որ վանքի հենց կենրոնում, գետնի տակից ջուր է դուրս գալիս որն ունի բուժիչ հատկություն: Արա լեռը առաջին անգամ էինք բարձրանում, պետք էր ընտրել ճիշտ ճանապարհը, լեռը բարձրանում էին բազմաթիվ խմբեր, բայց մենք որոշեցինք ինքներս ընտրել մեր դժվար ուղին և սկսեցինք:
Սկզբից կածանով, հետո անտառի միջով, ժայռերի կողքով և գագաթը երևաց, մենք գագաթին էինք: Միջին դպրոցի սովորող Աննա Ղարիբյանի անդրադարձը ճամփորդության մասին: