Վերապատրաստման նյութ

Ալինա Թումասյան

1. Իրավական

Հոդված 17.2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը

ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ գլխի հոդված 17 -ի 3-րդ  կետի  համաձայն՝  երեխայի  առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատումը իրականացվում է բնական միջավայրում: Այդ բնական միջավայրը երեխայի համար ընտանիքն է, և անշուշտ,  այն  ուսումնական  հաստատությունը,   որտեղ նա սովորում է:
Արդեն մի քանի տարի է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն  իրականացնում  է  այսպես  կոչված՝ ներառական  կրթություն: Առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար այսօր կրթահամալիրում ստեղծված են բոլոր պայմանները՝ ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև սովորողի նախընտրած մարզական գործունեությամբ զբաղվելու պայմաններ:Կրթահամալիրում ես դասավանդում եմ բասկետբոլ մարզաձևը, պիտի ավելացնեմ, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում առնչվել եմ տարատարիք տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներով սովորողների հետ: Դասի ժամանակ սովորողների և հատուկ կարիք ունեցող սովորողների միջև չկան ոչ մի տարաձայնություններ, այլ ընթհակառակը գործում է փոխօգնության մեխանիզմը: Կրթահամալիրում գործում է ուշադրությունը դեպի հատուկ կարիք ունեցող սովորողի հանդեպ, նրանք լիարժեք ներառված են դասարանում և դահլիճում: Կրթահամալիրի բոլոր մարզիչները իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ամեն դասաժամին առնչվում են հատուկ կարիք ունեցող սովորողների հետ,նրա նկատմամբ ուշարությունը սկսվում է այն պահից , երբ հատուկ կարիք ունեցող երեխան մտնում է հանդերձարան կամ դահլիճ, հպարտությամբ կարող եմ ասել, որ տարեվերջին նկատվում է որոշակի կամ զգալի առաջընթաց կախված երեխայի խնդիրներից: Հատուկ կարիքով երեխան կարող է տարեսկզբին ընտրել իրեն սիրելի որևէ մարզաձև եթե դա հակացուցված չէ և չի ազդի նրա առողջության վրա: Ես աշխատել եմ միջին դպրոցի սովորող Խաչատրյան Սարգիսի հետ,որը ոչ միայն մասնակցել է բասկետբոլի մարզումներին, այլ որպես առաջընթաց կարող եմ առձանագրել, որ մասնակցել է Շենգավիթ համայնքի պատանիների մրցումներին:

Հոդված 18. Սովորողների գնահատումը և ատեստավորումը
Լիովին համաձայնելով ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ գլխի հոդված 18-ի 1-ին կետին՝ ուզում եմ մի քանի լրացումներ անել սովորողի գնահատման հետ կապված: Կրթահամալիրում սովորողի ֆիզկուլտուրա առարկայի գնահատումը կատարվում է ըստ մարզաձևի յուրահատկությամբ: Մարզիչը հաշվի է առնում սովորողի մասնակցության ցուցանիշը:կիսամյակի վերջում անցկացվում է նորմատիվային ստուգում ընդհանուր ֆիզ պատրաստությունից և հատուկ ֆիզ պատրաստությունից, ըստ որի մարզիչը գնահատում է սովորողի կիսամյակային գործունեությունը:Եթե սովորողը որևէ մարզադպրոցում մասնակցում է որևէ մարզաձևի պարապմունքներին, ապա նա ինքնստինքյան ստանում է իր կիսամյակային և տարեկան գնահատականը:Կրթահամալիրը իրականացնում է լրացուցիչ կրթություն, տարբեր մարզաձևերից:Սովորողը լրացուցիչ կարող է մասնակցել այդ պարապմունքներին, որը նույնպես ազդում է նրա գնահատանիշի վրա:Կրթահամալիրում ընդուված է ,ֆիզկուլտուրա առարկայից ստուգված և չստուգված գնահատականները: Ֆիզկուլտուրա առարկայի գնահատանիշի վրա կարող է ազդել նաև սովորողների մասնակցությունը տարբեր ճամփորդությունների, հատկապես վրանային, բարձունքների հաղթահարումը, մասնակցությունը տարբեր մրցաշարերի և այլն: Սովորողի գործունեության գնահատանիշը գրանցվում է էլեկտրոնային համակարգով, որը շատ արդյունավետ է ծնողների  համար, որոնք կարող են ամեն օր հետևել երեխայի առաջադիմությանը, դուրս չգալով իրենց միջավայրից:

Հոդված 20. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 5-րդ գլխի 20-րդ հոդվածի 2-րդ  կետով՝  սովորողն իրավունք ունի ծնողի համաձայնությամբ ընտրելու  ուսումնական  հաստատությունը և ուսուցման ձևը ,ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկահոսքը, ստանալու կրթական  վճարովի ծառայություններ: Բերեմ միքանի նկատառումներ ուսումնական հաստատության, ուսուցման ձևի  և  կրթական վճարովի ծառայությունների հետ կապված: Այսօր շատ  մեծանում  են  այն  ուսումնական  հաստատությունների դերը,որոնք ուսումնական գործընթացի համար ապահովում են բոլոր կենսապայմանները:  Այսպես՝ մեր կրթահամալիրի ստորին օղակներում՝ 2-5  տարեկան  մսուրային խմբերում, շատ կարևորվում է  երեխայի  մեջ հմտությունների  ու  կարողությունների  ձևավորումն ու զարգացումը: Ուսուցման կենդանի ձևերը թելադրում են, որ երեխան  դեռ  վաղ տարիքից պիտի տիրապետի տարրական գիտելիքների,  որոնք կարող  է  ձեռք բերել  իր  ամենօրյա գործունեության շնորհիվ: Երեխան սովորում է, իր մսուրային խմբին  կից  հողամասում  խնամել  ու  ջրել բույսերը,հավաքել ծառերի պտուղներն ու չորացնել դրանք: Վաղ տարիքից երեխաները օգտվում են լողավազաններից և ֆիզկուլտուրայի դահլիճներից, դաստիարակը սովորեցնում է նրանց ճիշտ և անվտանգ օգտվել մարզական գործիքներից, թե ինչպես պահել իրենց լողավազանում մարմնամարզական դահլիճում:Սրանք հմտություններ են, որոնց սովորում է տիրապետել երեխան վաղ տարիքից:  Ուսուցման ձևերը կրթահամալիրի ավելի բարձր տարիքի  սովորողների  համար  առավել  ակտիվության  են  մղում սովորողին: Ուսումնական ճամփորդությունները, արշավները,բարձունքների նվաճումները յուրատեսակ  խթաններ են սովորողի    ուսումնական գործունեությունը ակտիվացնելու համար:

Հոդված 22. Սովորողների առողջության պահպանումը
ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 5-րդ գլխի հոդված 22-ի համաձայն՝  ուսումնական  հաստատությունն  ապահովում է կրթական  ծրագրի  կատարման  անվտանգ  և  ապահով  պայմաններ ,բնականոն աշխատանքային   ռեժիմ,  բժշկական  օգնություն  և սպասարկում,  սովորողների  ֆիզիկական  զարգացման  ու առողջության  ամրապնդման  համար  անհրաժեշտ  պայմաններ, ձևավորում  է  անձնական  հիգիենայի  և  առողջ  ապրելակերպի հմտություններ՝  համաձայն  առողջապահության  բնագավառում պետական  կառավարման  լիազորված  մարմնի  սահմանած  կարգի: Սույն  հոդվածում  շատ  կարևորում  եմ  կրթական  գործընթացի անվտանգ  ու  ապահով  կազմակերպումն  ու  իրականացումը: Սովորողի անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի ձևավորման  ու  զարգացման  համար  այսօր  կրթահամալիրը  ստեղծել է  բոլոր պայմանները՝  կոկիկ  ու  մաքուր  սանհանգույցներ, լողավազաններ, մարզադահլիճներ տարատարիք սովորղների համար, հեծանվասպորտի,  ապագայում  նաև  ձիասպորտի  վազքուղիներ, նետաձգության և թենիսի մարզասրահներ, մարզահրապարակներ այլ  սպորտաձևերի  համար: Ավելացնեմ նաև դպրոցի ներսում ևդպրոցից դուրս՝ ճամբարներում անցկացվող ռազմամարզական խաղերը լավագույն խթանն են սովորողի առողջ ապրելակերպը կազմակերպելու համար:
Հոդված 23. Սովորողների խրախուսումը
Համաձայն ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 5-րդ գլխի հոդված 23-ի՝  սովորողների  համար ուսումնական հաստատության, նրա  հիմնադրի,  կրթության  պետական  կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման  մարմինների,  սոցիալական գործընկերների, կազմակերպությունների,  անհատների  կողմից  կարող  են  սահմանվե լբարոյական  և  նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր,գովասանագիր, դրամական խրախուսում կամ
ուսումնական հաստատության կանոնադրությամբ  սահմանված  այլ  ձևեր։ Առաջնորդվելով սույն հոդվածով՝ մի քանի հավելում եմ ուզում անել սովորողին  խրախուսելու ուսումնական  հաստատության կանոնադրությամբ  սահմանված  այլ  ձևերի  մասին:
Դեռևս խորհրդային  դպրոցից  պահպանված  խրախուսական  ձևերը՝ շնորհակալագրերը,  գովասանագրերը,   անշուշտ, կարևոր են սովորողների մեջ  մրցակցային  ոգին  արթուն  պահելու,  նրան  ակտիվ գործողությունների  մղելու  համար: Սակայն մեր օրերում, ինչպես հաստատում  է  ՀՀ  Հանրակրթության  օրենքի  սույն  հոդվածը,  ամեն ուսումնական  հաստատություն  հնարավորություն  և իրավունք ունի խրախուսական նորանոր  ձևեր իրականացնելու:  Սովորողի կամ սովորողների  խմբի  համար  անշուշտ  ոգևորիչ  է,  եթե  իր  խնամքով կատարած աշխատանքը արժանանում է դիջիթեքյան անվանակարգերից  մեկի  մրցանակին,  ասենք  եռօրյա ճամփորդության, կամ իր տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում  ներկայացվում  է  նախագահի  ամենաամյա մրցանակակիրը  լինելու  իրավունքին,  կամ  արժանանալով Սեբաստացու  օրերի  մրցանակակրի կոչման՝ հնարավորություն է ունենում  վճարելու  իր  ամենաամսյա  դպրոցական  վարձավճարը: Նյութական այսպիսի խրախուսանքները կարևոր դեր ունեն սովորողի  կյանքում  և  լավ  կլինի,  որ  այս  սկզբունքն  ու  մոտեցումը, որ  իրականացվում  է
«Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրում,որդեգրվեր նաև
հանրապետության  մյուս ուսումնական հաստատությունների կողմից:

Թարգմանություն

2. Մեթոդական

«Բասկետբոլ». ծրագրի 6-9 դասարանի սովորողների մարզա-առողջարարական ուղղվածությամբ

Գուշինեց Ալլա Վիտալիևնա` ֆիզկուլտուրայի դասավանդող

Բաժինները
Սպորտը դպրոցում և երեխաների առողջությույնը

Լրացուցիչ կրթական ծրագիրն ունի սպորտային ուղղվածություն և նախատեսված է հիմնական  դպրոցի  կրթական ծրագրի <<Բասկետբոլ>>բաժնի խորացված ուսումնասիրությանը:

Բասկետբոլը  ամենատարածված սպորտային խաղերից մեկն է աշխարհում: Մոտ 30 միլիոն մարդ 143 ազգային ֆեդերացիաներում զբաղվում են բասկետբոլով: Նրա հիմնադիրը Միացյալ Նահանգներն են,այս խաղը ստեղծվել է 1891-ին.:

Խաղի բնույթը կայանում է նրանում, որ երկու թիմերի մարզիկները, որոնք գտնվում են 26 × 14 մ խաղահրապարակում, ցանկանում են  խլել  գնդակը և  այն գցեն հակառակորդի զամբյուղը,որը ամրացրած է 305 սմ բարձրությամբ վահանակի վրա: Գնդակի քաշը 600-650գ.: Հաղթանակը շնորհվում է այն թիմին,որը խաղի նախանշված ժամկետում հավաքել է ամենաշատ միավորներ:

Բասկետբոլ խաղը ենթադրում է մշտական պայքար, անընդհատ փոփոխվող բարդ պայմաններում: Խաղի արդյունքը պայմանավորված է կոլեկտիվի վարպետորեն գործողություններից, որպես ամբողջություն: Հետևաբար, յուրաքանչյուր բասկետբոլիստ պետք է տիրապետի բարձր խաղի տեխնիկային, որպեսզի կարողանա արագ կողմնորոշվել, կատարել բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել ժամանակին և ճշգրիտ:

Մեծ ֆիզիկական և նյարդային լարվածությունը, մարզիկներից պահանջում է բարձր և կայուն հոգեբանական մակարդակ:

Ծրագիրը կարևոր է այսօր, քանի որ դրա իրականացումը փոխհատուցում է ֆիզիկական ակտիվության պակասը:

Ծրագրի նպատակն է` տիրապետել ֆիզիկական կուլտուրայի հիմունքներին, սովորողների  առողջության պահպանմանը, շարժողական հատկանիշների զարգացմանը (ուժ, դիմացկունություն, ճկունություն), ինչպես նաև  ունեննալ  տակտի զգացում, արմատավորելով սերը սպորտի նկատմամբ:

Այս նպատակին հասնելու համար  սահմանվում են հետևյալ խնդիրները

1.Առողջական

  • անբարենպաստ պայմաններում օրգանիզմի դիմադրողականության մշակում ;
  • ֆիզիկական զարգացման աջակցություն;
  • շարժողական հմտությունների զարգացում;
  • սրտանոթային և շնչառական համակարգի ամրապնդում:
  1. Ուսուցողական

— սովորեցնել կարևոր կենսական հմտություններ;

— զարգացնել անհրաժեշտ ֆիզիկական հատկությունները (ուժ, դիմացկունություն, ճկունություն);

-սովորեցնել պատշաճ  կատարել վարժությունները;

3.Դաստիրակչական

— գիտակցված շարժումների կատարում;

— սեր սպորտի նկատմամբ;

— կամքի և բարոյական որակների բարձրացում;

— սովորողների ներգրավելը սպորտի մեջ;

— վատ սովորությունների  վերացում;

Այս ծրագրի առանձնահատկությունը կայանում է  նրանում,որ շեշտը դրվում է նոր տակտիկա-տեխնիկական գործողությունների վրա:

Կրթական ծրագիրը կազմված է <<Մանկապատանեական դպրոցների և մասնագիտացված մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի >> ուսումնական ծրագրի հիմունքների վրա:

Ծրագիրը ներառում է ուսումնական նյութի 4 տարիների ուսուցում, ընդհանուր 1054 ժամ տևողությամբ: Առաջին տարում- 136 ժամ, երկրորդ և հետագա — 306 ժամ, շաբաթական 2-3 պարապմունք:

Կիրառելով բասկետբոլի ծրագիրը  6 – 11-րդ  դասարանների ուսումնական պրոցեսում, առաջարկվում է օգտագործել ձեռնարկներ և տեսանյութեր:


Ծրագրի մակարդակը

Ծրագիր

դասերի տեսակը

ժամերի քանակը

Գրքեր և տեսանյութեր
խորացված հեղինակային    8-11        4  <<ՄՊՀՇ  և հատուկ օլօմպիական ռեզերվի ուսումնական ծրագիր>> Ն.Դ.Վդյանիկոա,Վ.Բ.Գապտով,Վ.Մ.Լեվին): Մոսկվա 2000թ
       6 Բասկետբոլի կրթական ուղեցույց ձեռնարկ Սպորտային խաղեր  Յու.Դ.Կլեշով. Մոսկվա 2000.

Տեսանյութեր Ինտերնետում

Ծրագրի իրականացումը նախատեսում է նաև հոգեբանական պատրաստություն: Բացի այդ, ծրագրի իրականացման ընթացքում առաջարկվում է ՏՀՏ օգտագործումը մոնիտորինգի ընթացիկ արդյունքների  վերահսկման համար և հաջորդ փուլին անցնելու տեստավորում:

Բասկետբոլը մտնում է <<Ֆիզիկական կուլտուրան դպրոցում>> ծրագրի մեջ, և հանդիսանում է ֆիզիկական կրթության հիմնական խնդիրների լուծման միջոցներից մեկը. առողջությոան ամրապնդում, շարժաղական հմտությունների խթանում, ուժի, արագության,  տոկունության, ճկունության զարգացում:

Ֆիզկուլտուրայի ժամերին  5-11-րդ  դասարաններում  և ակումբներում իրագործվում է տեխնիկայի ուսուցումը և բասկետբոլ խաղալու տակտիկան:
Դասի նախապատրաստական մասը (5-8 րոպե) մտնում է դասի  կազմակերպման մեջ:

Հիմնական մասը (30-35 րոպե)  ամրապնդվում են խաղի մեթոդները:

Մանկական խմբերոմ բասկետբոլի դասընթացի տեվողությունը սպորտային ակումբներում `60 րոպե է, առնվազն շաբաթը երկու անգամ, երիտասարդական խմբերում` 90 րոպե, առնվազն շաբաթը երեք անգամ:

Կրթական ծրագիրը նախատեսում է 4 տարվա ուսուցում, ընդհանուր 1054 ժամ տևողությամբ:

Ծրագիրը նախատեսում է տեսական և գործնական ուսուցում, չափանիշների հանձնում և մասնակցություն մրցումներին:

Հիմնական աշխատանքի սկզբունքը բասկետբոլի խմբում` ֆիզիկական, տեխնիկական պահանջների իրականացումն է:
Ուսումնա- թեմատիկ պլան

Դասընթացների բաշխումը 6-11-րդ  դասարաններում

№ п/п
Թեմայի անունը

տարեկան ժամերի քանակը/ ուսուցման տարիները
1 2 3 4
1 Տեսական ուսուցման

Բասկետբոլի զարգացման  պատմությունը Ռուսաստանում և արտասահմանում

1 1 1 1
2 ֆիզիկական վարժությունների ազդեցությունը օրգանիզմի վրա 1 1 1 1
3 Հիգիենա,օրվա ռեժիմ,սնունդ, բժշկական հսկողություն և  ինքնակառավարում 1 1 1 1
4 Մրցումների կանոնների կազմակերպումն ու անցկացումը 1 2 3 4
5 Անվտանգության կանոնների տեխնիկա 1 1 1 1
6 Գործնական և ընդհանուր   ֆիզիկական պատրաստություն 25 45 55 60
7 Հատուկ ֆիզիկական պատրաստություն 35 65 75 80
8 Տեխնիկա-տակտիկական  պատրաստություն 57 176 153 140
9 Մրցավարական պրակտիկա 2 3 4
10 Վերահսկում թեստավորում 10 10 12 12
11 Բժշկակ-կենսաբանական հսկողություն 2 2 2 2
Ընդհանուր 136 306 306 306

 

Պարապմունքների կազմակերպման ձևերը

Ծրագրի շրջքնակներում պարապմունքները իրականացվում են հետևյալ ձևով. մարզումնե, դասախոսություններ, էքսկուրսիաներ, տեսանյութերի դիտում, մրցումներ, ընկերական հանդիպումներ, մոնիթորինգ, թեստավորում,  անհատական պարապմունքներ:

Ուսուցման պահանջները

Ուսուցման վերջում սովորողները պետք է իմանան.

— ֆիզիկական վարժությունների  ազդեցությունը առողջության վրա, վատ սովորությունների և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման պրոֆելակտիկա;

-ֆիզիկական պատրաստվածության  և զարգացման մեթոդներն ու գնահատումը;

հիգիենիկ պահանջները  սպորտային համազգեստի և գույքի նկատմամբ;

— անհատական պարապմունքների կանոնների և մեթոդների պլանավորումը;

-բասկետբոլի ուսուցման հիմնական մեթոդները;

— Խաղի կանոնները;

-խաղը վերլուծելու մեթոդիկա;

-շնորհանդեսների  ստեղծման ընդհանուր առաջարկներ;

Տվյալ փուլի ուսուցման վերջում սովորողները պետք է կարողանան

— Կատարել անհատական  հատուկ ընտրված ֆիզիկական վարժություններ, որը կամրապնդի օրգանիզմի  ֆունկցիոնալ հզորությունը;

-Մրցումների անցկացման  և վարժությունների կատարման ընթացքում պահպանի անվտանգության համապատասխան կանոնները;

— Իրականացնել գնդակով և առանց գնդակի հարձակողական և պաշտպանողական  տակտիկական գործողություններ;

— Ձեռքբերած հմտությունները օգտագործել առօրյա կյանքում:

— Բասկետբոլի մրցումներում լինել մրցավար;

-Կարողանալ հանդես գալ ելույթներով և շնորհանդեսներով;

Ծրագրի իրականցման վերջում ակնկալվում է հասնել հետեևյալ արդյունքների

— Հասնել  բարձր ֆիզիկական զարգացման մակարդակի;

տիրապետել խաղի հմտություններին ու կարողություններին;

-շարունակել սպորտով պարապել դպրոցն ավարտելուց հետո;

— հոգեկան վիճակը վերահսկելու ունակություն ձեռքբերել:

Նյութի աղբյուրը ՝ ttp://f՝ hestival.1september.ru/articles/634820/

                                                            Հոդված
                        Դպրոցականների շարժողական պատրաստվածության
                                             ցուցանիշների տեղաշարժերը

Շարժողական կամ ֆիզիկական պատրաստվածությունը մարդու ֆիզիկական կատարելության կարևոր բաղադրիչներից մեկն է: Այն օրգանիզմի կենսաբանական ձևավորման ներքին օրենքների և նրա գոյության միջավայրի միջև փոխազդեցության բարդ համակարգ է: Մյուս կողմից` շարժողական պատրաստվածությունը բնակչության բարեկեցության առավել իրական ցուցանիշներից մեկն է:
Ենթարկվելով ընդհանուր կենսաբանական օրինաչափություններին` շարժողական պատրաստվածությունը կապված է կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններից. աճող սերնդի առողջության կարևոր ցուցանիշ է, իսկ դրա մակարդակի նվազումը համարվում է ոչ բարենպաստ գործոն:
Սրանից ելնելով` դպրոցականների ֆիզիկական վիճակի մակարդակի բարձրացումը ֆիզիկական դաստիարակության ցանկացած ծրագրի պարտադիր մասն է կազմում:
Այս տեսանկյունից թե° աղջիկների և թե° տղաների շարժողական պատրաստվածության տեղաշարժերը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում:
Դպրոցական նորմատիվային պահանջները ներառում է` վազք 20մ (արագային ընդունակություններ), հենում պառկած դիրքից կամ կախ դրությունից, տեղից հեռացատկ (արագաուժային ընդունակություններ) զույգ ոտքով վերցատկ (ցատկունակություն), իսկ տեխնիկականը` իր մեջ ներառում էր 10 տուգանային նետումների կատարում, բասկետբոլի գնդակի փոխանցում և վարում: Նորմատիվները անցկացվում են
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում տարին երկու անգամ, ամեն կիսամյակից հետո:

Արդյունքում կարելի է եզրակացնել` պատանի դպրոցականների մոտ բոլոր ցուցանիշների գերազանցում, բասկետբոլային տեխնիկական տարրերի և առանձին շարժողական ունակությունների անհատական զարգացման մեջ:
Տվյալ զարգացման գործում կարելի է նշել, որ ներկայումս պետք է արմատական փոփոխություններ պատանիների ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության ոլորտում:
Հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային-մարզական գործունեության կազմակերպման մեջ նոր մոտեցումների փնտրտուք է տեղի ունենում:
Այստեղ կնշեմ մի քանի գործոններ որոնք կարող են մեծ ազդեցություն գործել հանրակրթական դպրոցների մարզական ծրագրերի վրա: Կրթահամալիրի սովորողները իրավունք ունեն իրենց ուսումնական տարվա ընթացքում ընտրել <<մարզական>>  դասարաններ, կամ մասնակցել արտադասարանային սեկցիոն պարապմունքների: Այսինքն կրթահամալիրում <<սպորտայնացումը>> կիրառվում է դեռ վաղ ժամանակներից:
Բնականաբար, նման մոտեցումը ապահովում է դպրոցականների սպորտային կրթությունը: Իմ կարծիքով հանրակրթական դպրոցներում սպորտային ուղղվածություն ապահովող հիմնական մարզաձևերից մեկը բասկետբոլն է:
Բասկետբոլը առանձնահատուկ տեղ է գրավում տարբեր երկրներում դպրոցականների ֆիզիկական դաստիարակության ծրագրերում` թե՜ որպես շարժողական գործունեության պակասի փոխհատուցման միջոց, թե՜ որպես ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության մակարդակի բարձրացման միջոց և թե՜ որպես տարբեր տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության մեջ այլընտրանքային բաղադրիչի իրականացման միջոց (А.Н.Лотарев, 1998; Н.Н.Ляликова, 2003; Ֆիզիկական …, 2007 և այլն):
Դա նշանակում է,  որ բասկետբոլի օրինակով հանրակրթական դպրոցներում կատարվում է ֆիզիկական դաստիարակության գործընթացի <<սպորտայնացու>>:

3.Տեխնոլոգիական

 

 

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: