Անդրանիկ Մանուչարյան

Ատեստավորման նյութ

Իրավական

ՈՒսումնասիրելով ՀՀ օրենքը հանրակրթության մասին հետաքրքիր էր հիմնական դրույթները և այն հոդվածները, որոնք հիմնականում առնչվում եմ իմ աշխատանքային գործունեության մեջ,թույլ են տալիս ուղորդվել հետագա աշխատանքները կատարելիս վերլուծելով ամբողջ ուսումնական գործնթացը:Իմ ուշադրության կենտրոնում է ՀՀ օրենքի հանրակրթության մասին հոդված 3-ը,որտեղ սահմանում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները հանրակրթության մասին որպես անձի ձևավորման և դաստիրակության գործընթաց,որը իրականացվում է նախադպրոցական,տարրական,հիմնական և լրացուցիչ կրթության ծրագրերով: Տարրական կրթությունը հանդիսանում և ապահովում է պարտադիր կրթության առաջին մակարդակը, ներառելով հանրակրթության ծրագրերի առաջին աստիճանը: Հիմնական կրթությունը ապահովում է պարտադիր կրթության երկրորդ մակարդակը, ներառելով հանրակրթության ծրագրերի առաջին և երկրորդ աստիճանը:Իսկ միջնակարգ կրթությունը ապահովում է պարտադիր կրթության երրորդ մակարդակը,որը ներառելով հանրակրթության ծրագրերի առաջին, երկրորդ և երրորդ աստիճանները:Հանրակրթության պետական չափորոշիչը նորմատիվ փաստաթուղթ է , որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը: Հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.

Այլընտրանքային կրթական ծրագիրը առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիրն է , որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները:

Հեղինակային կրթական ծրագիրը այլընտրանքային կրթական ծրագրի տեսակն է , որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից:
Փորձարարական կրթական ծրագիրը սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիրն է , որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը:
Միջազգային կրթական ծրագիր` միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիրն է :
Իմ ուսումնասիրության արդյունքում այն փոփոխությունները որը կատարվել է 2014 թվականի հունիսի 21-ին, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ փոփոխություններ կատարելու մասին օրենքում,ավելի են պարզեցնում մատուցումը հասկացությունը օրենքի վերաբերյալ:Հիմնականում փոփոխության և լրացման է ենթարկվել ՀՀ օրենքը հանրակրթության մասին Հոդված 3-ի 1-ին մասում

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.8-րդ կետերով.

1.1) ուսուցում՝ կրթական ծրագրով իրականացվող գործընթաց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը.

1.2) հարատև կրթություն՝ անձի ամբողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասնակցության միջոցով ձեռք բերած ուսումնառության արդյունքներ, որոնցով անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, հմտությունները, կարողությունները և արժեքային համակարգը.

1.3) ֆորմալ կրթություն՝ հանրակրթական և մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կողմից և հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման և դիպլոմավորման.

1.4) ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում)՝ կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

1.5) ինֆորմալ կրթություն՝ անձի առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսումնառության արդյունքներ, որոնք, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

1.6) լրացուցիչ կրթություն (ուսուցում)՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն, որի առավելագույն տևողությունը կարող է լինել մինչև հինգ ամիս.

1.7) ունկնդիր` լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված և ուսումնառող անձ.

1.8) սոցիալական գործընկեր` մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցող, համագործակցող և համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կազմակերպությունների միավորում, մասնավորապես գործատուների, արհեստակցական և հասարակական այլ միավորումներ, կրթական և ուսումնական ծրագրեր իրականացնող ցանկացած կազմակերպություն, պետական և համայնքային մարմիններ.

Օրենքի փոփոխությունների մեջ ինձ անհասկանալի է 1.6 կետը որը սահմանում է լրացուցիչ կրթությունը մինչև 5 ամիս տևողությամբ:

Ուսուցման լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթական հաստատության ներքին կանոնադրության և իրականացվող ծրագրերին համաձայն:Այսպիսով կարելի է օրինակ բերել մարզական լրացուցիչ կրթությունը, որը իրականացվում է բազմամյա փուլով, նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակ սպորտային ասպարեզում, որը ապահովում է երկարատև մարզական պատրաստությամբ՝հմտությունները, ընդունակությունները և հատկություններ կատարելագործելով:

Մեթոդաբանություն

Ֆիզիկական դաստարակության տեսությունը և մեթոդաբանությունը

Ֆիզիկական դաստիրակության ըդհանուր բնութագիրը

1. Ֆիզիկական դաստիրակության նպատակը

Ֆիզիկական դաստիարակությունը հանդիսանում է հիմնական միջոց անձի ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը հասարակությունում: Ֆիզիկական դաստիակությունը հանդիսանում է դաստիրակության ձևերից մեկը,անցկացնում է կրթական դաստիրակչական գործնթաց բոլոր մանկավարժական սկզբունքներին համաձայն և միևնույն ժամանակ տարբերվում իր յուրահատկությամբ:

Ֆիզիկական դաստիրակությունը երկարատև գործնթաց է, որը ուղորդում է մարդուն ամբողջ կյանքի տևողության ընթացքում: Գործնթացի բնույթը և ձևը տարբերվում են իրարից անձի տարիքից, սեռից,ապրելակերպից,բնակավայրից,կատարված աշխատանքներից, ինչպես նաև կարևորության հասկացությունից:

Երկարաժամկետ գործնթացի առաջին փուլում արտահայտվում է մատաղ սերնդի հենարան և դասավանդվում նախադպրոցական հաստատություններում, ընտանիքում, մարզական հաստատություն-ներում: Մյուս երկարաժամկետ գործնթացի փուլերում ֆիզիկական դաստիակությունը զգալիորեն փոփոխվում է, տրոհվում և ավելի շատ նմանվում ինքնադաստիրակության մեծահասակների և տարեցների մոտ: Անկախ նրանից թե որ փուլում է ֆիզիկական դաստիակության գործնթացը,պետք է նպատակաուղված լինի դաստիրակության սկզբունքներին համատեքստում և ուղված խնդիրների լուծման համար նախատեսված սկզբունքներին,կանոններին,դրույթներին համահունչ:

Ֆիզիկական դաստիրակությունը հանդիսանում է շարժողական գործողությունների ուսուցման և դաստիրակման գործնթաց,հիմնվելով և ապահովելով անձի ընդունակությունների զարգացումը:

Գործնթացի պատկերացման համար անհրաժեշտ է տարանջատել մարդու ֆիզիզկական դաստիրակությունը և ֆիզիզկական ընդունակությունները: Ֆիզիկական ընդունակությունները մարդու ամբողջ կյանքի ընթացքում ուղորդում են կյանքի բոլոր փուլերում և բնորոշ են նրա կատարվելիք աշխատանքներից ապրելաձևից,պայմաններից փոփոխվում նրա տարիքից` սկսած մանկությունից մինչև ծերություն, և կախված են նրա ժառանգականությամբ տրված ընդունակություններից և ֆիզիկական դաստիրակությունից: Բոլոր փաստերի և պայմանների ընդհանրությամբ ֆիզիկական զարգացումը կարող է լինել`

1. բազմակողմանի և ներդաշնակ,

2. սահմանափակ և անկատար:

Իմանալով և հմուտ կիրառելով այս գործնթացի համաչափ օրինաչափությունները,կարելի է այնպես ազդել մարդու վրա , որը կապահովի նրա անձի դիմագծերը հասարակությունում, նպատակաուղված ներգործություն ունենալ կյանքին անհրաժեշտ ֆիզիկական հատկությունների զարգացմանը, օրգան-համակարգի արդյունավետության բարձրացմանը, որը նպաստում է աշխատունակության մակարդակի բարելավմանը: Այն պայմանները որոնք թույլ են տալիս համապատասխան ներգործել ֆիզիկական ընդունակությունների վրա,հնարավորություն են ստեղծում իրականացնել միայն ֆիզիկական դաստիրակության միջոցով:

Այսպիսով ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական դաստիրակությունը սերտորեն կապված են միմյանց: Ֆիզիկական դաստիրակությունը իր բնույթով տարբերվում է նրանով, որ նա հանդիսանում է որպես ղեկավարման աղբյուր ֆիզիկական զարգացման համար: Այստեղ պետք է տարբերենք նաև ֆիզիկական զարգացման չափանիշները որոնք պայմանավորված են փաստերով և բնական պայմաններով, ինչպես նաև ժառանգականությամբ փոխանցվող ընդունակություններով: Այնուամենայնիվ սոցիալական փաստերի համակարգում ֆիզիզկական դաստիրակությանը տրված է հատուկ նշանակություն ֆիզիզկական զարգացման բարելավման համար:

Տեխնոլոգիական նյութ

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: