Մարզական աշուն Վանաձորում

«Մարզական աշուն» նախագծի իրականացումը սկսեցինք ըստ նշված ժամանակացույցի, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:
Կանգ առանք տառերի պուրակում, բարձրացանք Թուխ մանուկ եկեղեցի, չնայած եղանակը Ապարանում ցրտաշունչ էր, մենք այն հաղթահարեցինք մարզիկներին վայել ձևով:
Թուխ Մանուկ եկեղեցուց հետո, առանց կանգառների հասանք Վանաձոր
քաղաքի  Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց, որտեղ մեզ սպասում էին մարզադպրոցի պատանի վոլեյբոլիստները: Հանդիպումը ջերմ էր , մեզ ընդունեցին մարզադպրոցի մարզչական կոլեկտիվը և երեխաները, քիչ հետո սկսեցինք ընկերական հանդիպումը:
Խաղի սկզբում մեր սաները լարված էին, զգացվում էր հոգնածությունը, բայց շուտով պայքարը թեժացավ և ընդհանուր հաշիվը դարձավ 2:2, իսկ խաղի ավարտական խաղափուլը թողեցինք մյուս օրվան: Հաջորդ օրվա խաղը ավելի հետաքրքիր անցավ, բայց ցավոք մեր թիմը պայքարում պարտվեց 3:0 հաշվով:
Ուրախացրեցին փոքրերը, երկու խաղում 2:0 հաշվով հաղթանակ տոնելով:
Բարի ճանապարհ մաղթելով՝ մենք ուղևորվեցինք դեպի Դիլիջանի Մաթոսավանք և Ջուխտակ վանք:
«Մարզական աշուն» նախագիծը որպես կրթական կապեր հաստատող նախագիծ նպատակ ուներ կրթահամալիրի մարզական խմբերի կատարված աշխատանքների ստուգում, մարզադպրոցների միջև կապերի հաստատում և համապատասխան մակարդակի ներկայացում Հայաստանի տարբեր մարզերում:
Ինչու՞ հենց Վանաձորը: Վանաձորը հանդիսանում է բնակչության թվին համապատասխան ամենասպորտային քաղաքը և խաղային մարզաձևերից առաջատարը: Իսկ մենք կարողացանք ապացուցել, որ կարող ենք դպրոցական թիմով հավասար պայքարել մարզադպրոցի Հայաստանի լավագույն թիմի հետ:

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: