Կրթահամալիրը սիրողական հեծանվասպորտի կազմակերպած համաժողովում

Հոկտեմբերի 30-31-ին ժամը 14:00-ին ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ բիզնես կենտրոնում Սիրողական Հեծանվասպորտի և Հեծանվային Զբոսաշրջության Ֆեդերացիան կազմակերպել էր ֆորում-համաժողով, որին հրավիրված էին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության, ՀՀ տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների և այլ պետական մարմինների համապատասխան աշխատակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ֆորումում կրթահամալիրը ներկայացնում էր հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված տեսանյութ.

Հեծանիվը որպես ուսումնական գործիք

Համաժողովին մասնակցում էինք մեր նոր մարզիչ Սամսոն Բուլղադարյանի,  միջին դպրոցի կազմակերպիչ Նելի Փիլոյանի, դասվարներ Արմինե Մնացականյանի և Մերի Գրիգորյանի հետ:

Մասնակիցները հետաքրքրությամբ դիտեցին տեսանյութը, ծափահարեցին այսպիսի նախաձեռնության համար, հարցեր տվեցին հեծանվային պարապմունքների, քանի պարապմունքից հետո են սովորողները կարողանում վարել, ինչ է նշանակում  «Բանգլադեշն անիվների վրա»  և այլն: Կազմակերպիչները խոստացան մեզ  հրավիրել իրենց հեծանվային երթերին: Այնուհետև անցան համաժողովում քննարկվելիք մի քանի հիմնահարցերի՝

«Հեծանվորդը նույնպես վարորդ է»

«Սիրողական Հեծանվասպորտը դպրոցներում և բուհերում»

«Հեծանվային Զբոսաշրջություն»

«Հեծանվային կախիչներ Ավտոբուսների վրա»

«Հեծանվորդի Ապահովագրություն» և միշարք այլ հարցեր:

Բանախոսները առաջարկում էին տարբեր  լուծումներ և եթե դրանց մի մասը կատարվի, որի համար իհարկե պետք է տարբեր կառույցների աջակցությունը, որոնց ներկայացուցիչները այդպես էլ չմասնակցեցին համաժողովին, ապա  շատ բան կփոխվի սիրողական հեծանվորդների համար, նրանք քաղաքում կունենան հատուկ նշագծված հեծանվաուղիներ, ճանապարհներին  կտեղադրվեն  հեծանվային նշաններ, հեծանվորդները կապահովագրվեն և տարբեր վթարների դեպքում կստանան անվճար բժշկական օգնություն, կկարողանան հեծանիվը տեղավորել հասարակական տրանսպորտի առաջամասում, հատուկ կախիչների վրա, կլինեն  հատուկ տարածքներ, օրինակ Խոսրովի արգելոցում, որտեղ կարող են զբոսաշրջիկները հեծանվով շրջել և ծանոթանալ  տեսարժան վայրերին: Խոսվեցին էլի շատ խնդիրների մասին:

12182269_1183130858382869_864095724_n12200712_1183130848382870_1292629189_n

12181961_1183130915049530_201007256_n 

                                                                          

    12030783_1183130901716198_1758709608_n12180130_1183131001716188_1680213960_n

12188266_1183130791716209_1012815623_n

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: