Այսօր միջին դպրոցի սովորողները ներկա գտնվեցին Հրաձգության մրցաշարի եզրափակիչ կրակին: Մեր սովորողներին սիրով դիմավորեցին Հրաձգության ֆեդերացիայի անդամները և մարզիկները: Սովորողներին թույլատրեցին կրակել Հայաստանի այսօրվա չեմպիոնների զենքերով, սովորողների ոգևորությունը անսահման էր: Հուսով ենք մյուս մրցաշարին Միջին դպրոցի սովորողները իրենք կմասնակցեն մրցումներին: