Հավաքից հավաք

Տարին ամփոփում ենք մայիսյան հավաքով, հավաքից հավաք  նշանակում է մեկ տարվա աշխատանքի ներկայացում, 15-16թթ.:  Սկսենք  մայիսից, որը  շատ մարզական էր, որովհետև կրթահամալիրը  հեծանիվներ էր պատվիրել եվրոպայից  և սովորողները ցանկանում էին ամեն քայլափոխին ցուցադրել իրենց կարողությունները, որպեսզի կարողանան ապացուցել, որ իրենք արժանի են հեծանվաակումբ ունենալու: Մայիսը ավարտվեց անկախության տոնի առթիվ,  բարձունքի հաղթահարումով: Հունիսին սկսվեցին հեծանվային պարապմունքները, որը անցկացնում էր հեծանվասպորտի դպրոցի պատանիների հավաքականի մարզիչ Վարշամ Դարբինյանը, հեծանվասպորտով զբաղվել  ցանկացողները շատ էին: Հուլիսի և օգոստոսի շոգ օրերին կրթահամալիրի սովորողները և ուսուցիչները իրենց ճամբարային օրերը անցկացրեցին Մեղրաձորի վրանային ճամբարում, որտեղ մեզ միացան  կրթահամալիրի հնգամարտի մարզիչները՝ Խորեն և Գևորգ Հազարումյանները, Միքայել Ղազարյանը, նրանք սովորողներին ցուցադրում և ուսուցանում էին նետաձգություն և սուսերամարտ: Օգոստոս ամիսը նշանավորվեց հեծանվաակումբի շինարարությամբ, որտեղ համատեղ աշխատում էին մարզիչները և սովորողները, իսկ ամենանշանակալիցը վերջապես կրթահամալիրում էին մեր հեծանիվները: Ուսումնական տարին սկսեցինք բարձունքների հաղթահարումով, նվաճեցինք հիասքանչ Արագածը:

Բայց նոր ուսումնական տարվա հիմնական ձեռք բերումը, կրթահամալիր մուտք գործած հնգամարտի ակումբն էր,  իր  մարզիչներով: Սուսերամարտ՝ մարզիչ Միքայել Ղազարյան, գործող մարզիկ: Նետաձգություն մարզիչ՝ Գևորգ Հազարումյան, գործող մարզիկ: Հրաձգություն մարզիչ՝ Գոհար Դանիելյան, գործող մարզիկ: Հեծանվասպորտ մարզիչ՝ Սամսոն Բուլղադարյան, գործող մարզիկ:Մարզիչները շատ շուտ կարողացավ ներառվել կրթահամալիրի մանկավարժական կոլեկտվում, սովորողներին ծանոթացրեցին իրենց համար նոր մարզձևերին,   հավաքեցին սովորողների խմբեր: Ակտիվ մասնակցեցին  բարձունքների հաղթահարմանը, միջավայրի բարելավման աշխատանքներին, կազմակերպեցին տարբեր ճամփորդություններ:  Ստեղծվեց նոր բլոգ՝ հնգամարտ, որը ներառում է 5 մարզաձև՝ ձիասպորտ, սուսերամարտ, հրաձգություն, հեծանվասպորտ և լող:

Հոկտեմբեր ամսին մեկնարկեց «Վահան Ասատրյան»բասկետբոլի բաց առաջնությունը, որին այս տարի առաջին անգամ մասնակցեց Արթիկի թիվ 7 դպրոցի բասկետբոլի թիմը, մրցաշարը ավարտվեց մրցանակաբաշխությամբ: Հոկտեմբերի վերջին  հեծանվային ֆուրումում ներկայացրեցինք մեր կրթահամալիրի նախաձեռնությունը,  հեծանիվը որպես ուսումնական գործիք: Մարզիչները շատ ակտիվ էին միջավայրի բարելավման, հեծանվաուղու, նկուղային հատվածների շինարարական աշխատանքներում:  Դեկտեմբերին սովորողները սկսեցին հանձնել տարեվերջյան նորմատիվները և առաջին անգամ կրթահամալիրի սովորողները հեծանվի մարզիչ՝ Սամսոն Բուլղադարյանի հետ մասնակցեցին հեծանվաերթի դեպի Էջմիածին:  Հեծանվաերթերը և կրթահամալիրի լրացուցիչ մարզական պարապմունքները շարունակվեցին հունվարին, երբ Հայաստանում համաճարակի պատճառով դադարեցվել էին դասերը: Փետրվարին մեկնարկեց թվով 3-րդ  մարմնամարզական ստուգատեսը  որին մասնակցեցին   կրթահամալիրի սաները  նախակրթարաններից սկսած մինչև քոլեջ: Ստուգատեսի ընթացքում շարունակվում էին մարզական ճամփորդությունները: Մարտին որպես նախագծային ուսուցում անցկացրեցինք  մարզական ընկերական խաղեր: Խաղերից առաջ հյուրերի համար շրջայց էինք կազմակերպել մեր կրթահամալիրում, որից նրանք տպավորված էին, շատերը առաջին անգամ էին մեզ հյուրընկալվում:

Մարզական ընկերական խաղերը մեծ նշանակություն ունեն մարզիկների համար, մարզաձևին ծանոթանալու և տիրապետելու մի քանի մեթող  կա, օրինակ՝ մեկը դա դիտման մեթողն է, երբ սովորողը խաղը դիտում է հեռուստացույցով, օնլայն կամ մարզադահլիճում, այս մեթոդը այնքան էլ արդյունավետ չէ, մարզիկը դիտելով կարող է հիշել որոշակի դրվագներ, բայց հետագայու դրանք շուտ կմոռանա, կամ չի յուրացնի: Մյուս մեթոդը դա ընկերական խաղերն են, որը պետք է անցկացնել սովորողին ծանոթ իր մարզադահլիճում, կամ  որևէ ուրիշ մարզադահլիճում,  հրապարակում: Այս մեթոդը շատ արդյունավետ է, որովհետև մարզիկը կարողանում է իր խաղը կազմակերպել իրեն անծանոթ միջավայրում, որը կարող է և չի համապատասխանում իրական դահլիճի չափերին կամ հակառակը, սովորում է շփվել հակառակորդ թիմի մարզիկի հետ, առաջին անգամ իր խաղը կառավարում է ոչ իր մարզիչը այլ անծանոթ որևէ մարզիչ: Ընկերական խաղերը պետք է լինեն անընդհատ, տարբեր թիմերի հետ, մարզիկը պետք է զգա պարտվելու և հաղթելու տխրությունն ու բերկրանքը, թիմով հանդես գալու, թիմային խաղ կազմակերպելու, ընկերոջ սխալը ուղղելու, նրա հետ համագործակցելու իմաստը: Թիմային խաղը շատ է տարբերվում անհատական մարզաձևերից, այստեղ մարզիկը չի կարող հույսը դնել միայն իր անհատական խաղի վրա, նա պետք է հոգեբանորեն պատրաստ լինի, չընկճվի երբ իր թիմակիցը սխալվում է խաղի ժամանակ, այլ հակառակը թիմի անդամները պետք է միասին գործեն, օգնեն, լրացնեն իրար վերջնական հաղթանակի հասնելու համար:  Հայտնի փաստ է որ կրթահամալիրը Հայաստանում միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ կան միանգամից այսքան մարզադահլիճներ և մարզական գույք: Երբ սովորողը մտնում է  անծանոթ և ոչ բավավրար պայմաններ ունեցող  մարզադահլիՃ,  նա սկսում է  ավելի բարձր  գնահատել իր միջավայրը, նրա մոտ սկսում են զարգանալ  իրենը խնամելու, ավելի սիրելու, հոգատար վերաբերվելու հատկանիշներ:

Գարունը իր հետ բերեց գարնանային կրթական պարտեզի, բակային աշխատանքների սկիզբը: Երկրի օրը անցկացրեցինք  կրթական պարտեզում,  մարզական պարապմունքներ, բակային խաղեր: Սկսեցինք ընդունել սովորողների տարեվերջյան նորմատիվները, կրթահամալիրում մեկնարկեց նոր մարզաձև կրտսեր դպրոցների սովորողների համար, տրիաթլոն՝ ասել է թէ հեծանիվ+վազք+լող:  Իսկ առջևում մայիսյան հավաքն է իր նախագծերով:

 

Ես անցած տարի ներկայացրել եմ 13-14թթ..ձեռքբերումները, իսկ հիմա ուզում եմ շարունակել և ներկայացնել 14-15թթ. ձեռքբերումները:Մարզիչների, մարզիկների համար ամառային արձակուրդները անցան աշխատանքային պայմաններում, պաշտպանության նախարարության օգնությամբ կառուցվում էր«Սեբաստիա» մարզահամալիրը, իր մարզական վարժասարքերով, լողափնյա վոլեյբոլի և ֆուտբոլի մարզահրապարակներով: Կարծում եմ տարվա համար կարևոր ձեռք բերում էր նոր համալիրը:

Սեպտեմբերին սկսեցինք մեր առաջին  ռազմամարզական պարապմունքը և այդպես անընդհատ, միջին դպրոցի մարզական ակումբը «Սեբաստիա» մարզահամալիրում, սեբաստացիները «Սեբաստիա» մարզադաշտում:Դե քանի որ այսպիսի մարզադաշտեր ունեինք, ուրեմն կարելի էր նորմատիվները անցկացնել այդտեղ, Տիարը լավ հիշեցրեց որ նախկինում տարբեր տարիքի  սովորողներ նորմաներ էին հանձնում ՊԱՊ համալիրի ծրագրով: ՊԱՊ համամիութենական ֆիզկուլտուրային համալիր է՝ «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» հապավումով, որը նպաստում է առողջության ամրապնդմանը, համակողմանի զարգացմանը, աշխատանքի, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելուն:  Կազմվեցին և հավաքվեցին նորմատիվներ  բոլոր տարիքի  սովորողների համար: Տվյալները հավաքվեցին և տարվա վերջում կանցկացնենք երկրորդ անգամ, որպեսի տեսնենք սովորողի մոտ աճ է գրանցվել թե հակառակը:

Հոկտեմբերը ծառատունկի լավ շրջան է, երաժշտության ուսուցիչների հետ «Վահան Ասատրյան» պուրակում տկեցինք ընկեր Արշակի բերած պնդուկի տնկիները:

Նոյեմբերին անցկացրեցինք «Վահան Ասատրյան» հուշամրցաշարը, բասկետբոլի բաց առաջնություն: Մրցաշարը ավարտվեց մրցանակաբաշխությամբ:

Այս տարի միջին դպրոցում սովորողի ընտրությամբ գործունեութուն ընտրեց մոտ 40 սովորող,  ձևավորվեց մարզական 2 դասարան:

Ես կարողանում եմ ստուգատեսին մասնակցեցին  կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները:

Հունվարին սկսվեց մարմնամարզական ստուգատեսը: Հունվարի 26-ից 30-ը  մարմնամարզական ստուգատեսին մասնակցեցին կրթահամալիրի բոլոր դպրոցների կրտսեր և ավագ դպրոցների սովորողները: Ընդհանուր թվով  30-ից ավելի խմբեր, ունեցել ենք մեկ անհատական կատարում, մասնակցել են Հրազդանի թիվ 11դպրոցի աշակերտները, կրթահամալիրի դասվար դաստիարակները, Սպիտակ և Վեդի քաղաքներից եկած հյուրերը,  բոլոր խմբերը կարողացել են հաղթահարել ծրագրով նախատեսված մարմնամարզական վարժությունների համալիրը:

Այս շարքի մեջ կուզենայի առանձնացնել դասավանդողների աշնանային, ձմեռային և գարնանային սեմինարները, սեմինարները նպաստում են առողջ ապրելակերպի զարգացմանը, օգնում և ուղղորդում են դասվար դաստիարակներին սովորողների հետ ֆիզկուլտուրայի դասերի կազմակերպման գործում;

Էկոտուր 2015-ի շրջանակներում Նոր դպրոցի սովորողների հետ «Վահան Ասատրյան» պուրակում  կոտրված և գողացված տնկիների փոխարեն տնկեցինք նոր տնկիներ և  պտղատու ծառեր, մասնակցեցինք ծառի օր նախագծին: Ընդունեցինք Վրաստանից եկած հյուրերին:

Ապրիլի 29-ին անցկացրեցինք մարզա-առողջագիտական ուսումնական պարապմունք 11-րդ դասարանի աղջիկների հետ, կարծում եմ շատ արդյունավետ էր:

Այս ամենի արդյունքում՝

սկսեմ  նրանից որ նոր մարզահամալիրի կառուցմանը մասնակցել են բոլոր մարզիչները, ամառվա կիզիչ արևի տակ, չստացվածը քանդել նորից սարքելով, սովորողների մի խումբ, ամեն անգամ փոխելով  մի ուրիշ սովորողի հետ : Ես ուրախ եմ որ սեբաստացիները հիմա, իրենց համարում են մարզահամալիրի մի մասը և ազատ ժամերին մարզվում են մարզասարքերի վրա, հաճախ վիճելով թե ով կարող է ավելի լավ կատարել այս կամ այն վարժությունը, ձևավորում են թիմեր, դառնում են կոլեկտիվ  և ֆուտբոլ են խաղում, սիրով աշխատում են, նոր ծառ ու թուփ են տնկում, հավաքում են աղբը: Մինչ մարզահամալիրի կառուցումը որպես դաս այնտեղ անցկացվում էր միայն ֆուտբոլի պարապմունք և քննական նորմատիվների հանձնոմ, իսկ հիմա ինչպես նշել եմ վերևում անցկացվում են բաօթյա պարապմունքներ, ի դեպ այդ պարապմունքները անցկացնում եմ ոչ միայն մարզիչները այլ մեր դասվարները նույնպես առիթը բաց չեն թողնում մարզել սովորողներին մարզասարքերի վրա, ցատկեր են կատարում ցատկափոսի մեջ, վերջերս դպրոց պարտեզի սովորողներին սովորեցրել եմ նռնակի նետում կատարել դեպի նշանակետը:   Բացօթյա պարապունքները նպաստում են սովորողների առողջության ամրապնդմանը, ճարպկության, ճկունությա, արագաուժային հատկանիշների զարգացմանը:  Նույնը կարող եմ ասել հանրակրթական մարմնամարզական ստուգատեսի մասին, որին մեծ սիրով մասնակցեցիկ սեբաստացիները և մեր հյուրերը, մարմնամարզական այսպիսի դահլիճում պարապելը արդեն արդյունավետ է,  գործիքների ճիշտ օգտագործումը նպաստում են սովորողների կարողությունների զարգացմանը, կրտսեր տարիքի սովորողների կեցվածքի ձևավորման: Ունենք սովորողներ ովքեր ֆիզկուլտուրայի դասին զբաղվում են մարմնամարզությամբ, ընտրության դասին գալիս են մարմնամարզության և լրացուցիչ հաճախում եմ պարապմունքներին, կարելի է հպարտանալ: Կատարել եմ մի քանի դիտարկում դասավանդողների սեմինար պարապմունքների հետ կապված: Պարզվեց, որ մեր  դասվարները պահում են դասի կառուցվածքը,  կարողանում են ճիշտ անցկացնել նախավարժանքը, վարժությունները ուսուցանում են մարմնի վերին ծայրամասերից մինչև ստորին ծայրամասեր: Այստեղ կուզենայի մի լրացում կատարել դասվարների համար տարվա ընթացքում, նախատեսված  սեմինար պարապմումքների մեջ ներառել մարմնամարզության դահլիճի և գործիքների  նկարագրությունը, որը ինչպես պետք է օգտագործի, տվյալ տարիքի սովորողների համար քանի անգամ և այլն:  Անցկացնել սեմինարներ  առողջ ապրելակերպի, առաջին բուժ օգնության, սովորողի հիգիենայի, ինչպես ճիշտ սնվել՝  թեմաներով:  Մարզիչ- մանկավարժները մասնակցում են ուսումնական օրացույցով  նախատեսված տոներին և հատկապես ծառատունկին, քանի անգամ ցավով գրանցել ենք որ «Վահան Ասատրյան» պուրակում տնկած մեր ծառերը կոտրել են, կամ գողացել և առանց տրտնջալու նորից ենք տնկել, հետո միասին ջրել ենք մեր նոր դրված տնկիները հույս ունենալով որ գոնե դրանք չեն անհետանա:

Реклама
Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: