Մարմնամարզության լրացուցիչ և ընտրությամբ գործունեության ծրագիր և ուսումնական պլան

Լրացուցիչ կրթությամբ գործունեության մարզիչներ՝
Ռոզա Գսպոյան
Դավիթ Ֆահրադյան

Նախագիծ
Մարմնամարզության ընտրությամբ և լրացուցիչ գործունեության հիմնական նպատակն է սովորողների առողջության ամրապնդումն ու նպաստումը նրանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը:
Ծրագիրը հաստատում է գիտելիքների, շարժողական կարողությունների և հմտությունների ծավալը, որը անհրաժեշտ է ձեռք բերել գործունեության ընթացքում, ինչը հանդիսանում է նորմատիվ փաստաթուղթ տվյալ կրթական հաստատության համար:
Ուսումնամարզական պարապմունքների անցկացման ժամանակ պետք է ղեկավարվել հետևյալ մեթոդական սկզբունքներով՝ հաշվի առնել.
1. Սովորողների անհատական կարողությունը, ֆիզիակական զարգացումը ու շարժողական պատրաստվածությունը
2. Ուսումնամարզական պարապմունքների ընթացքում սպորտային պատրաստվածության մատչելի օրինաչափութունների օգտագործումը
3. Պարապմունքների անցկացումը ցանկալի է կազմակերպել առանձին սեռային խմբերով նախատեսված թվաքանակով

Անհրաժեշտ է պահպանել անընդհատությունն ու հաջորդականությունը, իրականացնել անհատականացման դիդակտիկ սկզբունքները, մարզումային պահանջների մատչելիության աստիճանական բարձրացումը:
Մարմնամարզական լրացուցիչ և ընտրությամբ գործունեության յուրաքանչյուր աստիճանում ապահովել մարզվողների համակողմանի զարգացման, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, մարզական որոշակի արդյունքների հասնելու, մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացման, ձևավորված կարողությունները և հմտությունները հետագայում կիրառելու, առաջին բուժօգնություն ցույց տալու, ըստ նախասիրությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների ձևավորելն է: Վերոհիշյալ նպատակի իրականացումը պահանջում է լուծել հետևյալ խնդիրները.


Առաջին աստիճան
— Մարզվողների ներդաշնակ ֆիզիկական զարգացում, ճիշտ կեցվածքի ձևավորում և առողջության ամրապնդում, անձնական հիգիենայի, մարմնի կոփման կանոնների ինքնավերահսկում
-Առողջ կենսակերպի պահպանում, վնասակար սովորություններից խուսափելու, ֆիզիկական վարժություններով պարապելու պահանջի դաստիարակում
Մարմնամարզական լրացուցիչ և ընտրությամբ գործունեությունը իրականացվում է՝ ուսուցում , ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով
Մ/Մ
1. Շարային վարժություններ — շարային հրահանգներ, շարափոխումներ, բացազատումներ և խտացում, դարձումներ, շարային քայլք
2. Ընդհանուր զարգացնող վարժություններ — հիմնական դրություններ և շարափոխումներ, կեցվածքի ձևավորման վարժություններ, ԸԶՎ համալիրներ՝ առանց առարկաների և առարականերով /մարզագույք՝ գնդակներ, օղակներ, մարզափայտեր, դրոշակներ, կցագնդեր, ցատկապարաններ և այլն /
Երկրորդ աստիճան
— Շարժողական ընդունակությունների՝ արագաշարժության, ուժի, դիմացկանության, ճկունության, ճարպկության, կոորդինացիայի, շարժումների ճշգրտության մշակում
— Մարզվողների մեջ պատասխանատվության, բարոյականության, հաստատակամության, փոխօգնության, հանդուրժողականության, ընկերասիրության դաստիարակում
Մարմնամարզական լրացուցիչ և ընտրությամբ գործունեությունը իրականացվում է՝ ուսուցում , ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով

Մ/Մ
1. Մագլցման վարժություններ – մագլցում մարզապատի վրայով, ձեռքերի և ոտքերի տեղափոխում, մագլցում թեք մարզանստարանին ձեռքերի ձգումով, պարանի մագլցում՝ ոտքերի օգնությամբ:
2. Հավասարակշռության վարժություններ — կանգ ոտնաթաթերին, կանգ մեկ ոտքի վրա, մարզանստարանին, քայլք մարզանստարանին, դարձումներ ձեռքերի տարբեր դիրքերով: Հավասարակշռության գերանին քայլք, կից քայլեր, կքանստած դրությունից, կքանիստ մեկ ոտքի վրա:
Երրորդ աստիճան
— Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, օլիմպիական շարժման վերաբերյալ գիտելիքների ձեռք բերում և դրանց կիրառման հմտությունը առօրյայում, նախընտրած մարզաձևում մարզական հաջողությոնների հասնելու կայուն հիմքի ստեղծում
— Սեփական օրգանիզմի հնարավորությունների ճիշտ գնաւհատում և կողմնորոշումը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի բնագավառում
Մարմնամարզական լրացուցիչ և ընտրությամբ գործունեությունը իրականացվում է՝ ուսուցում , ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով
Մ/Մ
1. Ակրոբատիկական վարժություններ – կքանիստ դրությունից գլորում /առաջ և հետ/, գլուխկոնծի /առաջ և հետ/, կանգ թիակների վրա, ծնկները ծալած և ոտնաթաթերը ձգված դեպի վեր: Մեջքին պառկած /մարզչի օգնությամբ/ և ինքնուրույն, կանգ ձեռքերի վրա /մարզչի օգնությամբ/:
2. Հենացատկեր – մարմնամարզական այծիկի վրայով ձեռքերի հրումով վերցատկ, ձեռքերի հրումով հենացատկ , , վայրէջք հենում կքանիստ դրություն ընդունելով, ցատկեր բատուտին, համալիր վարժություններ զուգափայտին:
Չորրորդ աստիճան
Մարմնամարզական լրացուցիչ և ընտրությամբ գործունեությունը իրականացվում է՝ ուսուցում , ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով
Մ/Մ
1. Կախեր և հենումներ — կախեր և հենումներ մարզապատին, պտտաձողին, կախ դրությունից ծնկների ծալում և ուղղում, ոտքերի 90 աստիճանի պահում, կախ թափեր, ձգումներ:
2. Տեղաշարժ կախ դրությունից, ձեռքերի հաջորդաբար փոփոխմամբ, վերելք հենման ուժով պտտաձողին, համալիր վարժություններ օղակներին, քայլք ռիթմի զգացումով երաշտությամբ, գեղարվեստական մարմնամարզության վարժություններ օղակներով, ժապավեններով, գնդակներով, գուրզերով, ցատկապարաններով, /աղջիկներ/ ռիթմիկ մարմնամարզական վարժություններ:
Մարմնամարզական լրացուցիչ և ընտրությամբ գործունեությունը իրականացնելու համար անհրաժեշտ է մարզադահլիճ, կարող է լինել էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր, համացանց, մարզումների տեսական մասը կազմակերպելու համար: Գործնական մասերը /ընդհանուր ֆիզիկական, հատուկ ֆիզիկական, տեխնիկա-տակտիկական, խաղային/ պատրաստությունները անցկացնելու համար անհրաժեշտ են մարզադահլիճներ, մարզադաշտեր, հանդերձարաններ պահարաններով և լողացնցուղով անհրաժեշտ մարզագույք՝ մարմնամարզական պատ, մարմնամարզական այծիկ, կամրջակ, զուգափայտ, օղակներ, ժապավեններ, գուրզեր /բուլավա/, ցատկապարան: Մարզվողներին անհրաժեշտ է մարզահագուստ, մարզակոշիկ, հիգիենայի պարագաներ, մարզչին անհրաժեշտ է մարզահագուստ, մարզակոշիկ, տեսաֆոտոխցիկ: Լրացուցիչ կրթության խմբերում հիմնական ուսուցումը կազմակերպվում է գործնական մարզումների տեսքով, ինչպես նաև ուսումնական ճամփորդությունների /այցելություն մարզական փառքի, սպորտի պատմության թանգարաններ, մրցումների դիտում /: Մարզական միջոցառումների տեսա-ֆոտո նկարահանումներ համացանցում նյութեր տեղադրելու պարտադիր պայմանով: Մարմնամարզական խմբերում ընդգրկվածները տնային հանձնարությունները պետք է կատարեն մարզչի ցուցումներով և զբաղվեն ինքնակրթությամբ տարբեր մարզական մասնագիտական գրական աղբյուրներից օգտվելով ինպես նաև տեղեկատվական միջոցներից համապատասխան մարզական միջոցառումների դիտումով և վերլուծությամբ:
Մարմնամարզական լրացուցիչ և ընտրությամբ գործունեության խմբերում ընդգրկված մարզիկները մասնակցություն են ունենում կրթահամալիրում, համայնքում և Երևան քաղաքում կազմակերպվող մարզական և հասարակական նախագծերին, որը համարվում է փորձառության կազմակերպում:

Մատյան՝ մարմնամարզական լրացուցիչ կրթություն

Реклама
Categories: Լրացուցիչ կրթություն ծրագրեր և խմբեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: