Մարմնամարզական ստուգատես 2015

Կազմակերպիչ՝   Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայքը՝  մարզական բլոգ / marzakanblog/

Նպատակը՝ Սովորողները պետք է կարողանան կատարել
ստուգատեսի համար նախատեսված վարժությունների համալիրը, մարզիչը կարող է
գնահատել սովորողի կարողությունները առաջին կիսամյակին, ստուգատեսը կարելի է
անցկացնել նաև երկրորդ կիսամյակի վերջում և կատարել ուսումնասիրություն՝
ինչպիսի աճ է գրանցվել սովորողի մոտ տարվա ընթացքում:
Մարդու բազմակողմանի, ներդաշնակ զարգացման և դաստիարակման գործում
հիմնական տեղերից մեկը պատկանում է մարմնակրթությանը: Մարմնակրթությունը
շարժումների մի ամբողջ համակարգով մարզական հմտությունները զարգացնելու
գործընթաց է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդուն: Մարմնակրթությամբ պետք է
զբաղվեն փոքր տարիքից սկսած, դա նպաստում է կեցվածքի,
կառուցվածքի,առողջության ամրապնդնմանը:

Ստուգատեսի նախնական ժամանակացույց.   Հունվարի 26-30

26-ից — 30. 01.2015 Մայր դպրոց, մարմնամարզության դահլիճ

09:30 – բ/ 4 դպր. և հիմն. դպ. 4-րդ, 5-րդ դաս.

Նոր դպրոց

10:30  1-ին դասարաններ
11:30  2-րդ դասարաններ

12:30  3-րդ դասարաններ

Միջին դպրոց

13: 00  6-րդ դասարաններ

Հունվարի 27 երեքշաբթի
09:30 – բ/4 դպր. պար. 4-րդ դաս.

Հիմնական դպրոց
10:00 1-3-րդ դասարաններ

Գեղարվեստի կրտսեր դպրոց
11:00-  1-3-րդ դասարաններ

Դպրոց-պարտեզ
13: 00  1-2-րդ դասարաններ
14:00  3-րդ դասարաններ

միջին դպրոցի ուսուցիչներ

Հունվարի 29, հինգշաբթի

9: 30 — նոր դպր. 5-1  դաս.

10:00- նոր դպր. 5-2  դաս.

10:30- նոր դպր. 4-1  դաս.

11:00- նոր դպր. 4-2  դաս.

12:00 -Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներից, ուսուցիչներ

12:30-դպրոց-պարտեզ 4-րդ  դաս.

14: 30- դասվարներ, դաստիարակներ

հունվարի 30, ուրբաթ

9: 30 -ից գեղ. 4-րդ դաս.

12 :00- Քոլեջ, Արհեստների ավագ դպրոցի 10-11-րդ. դաս. սովորողներ, ուսուցիչներ

13:00 Միշտ պատրաստ Հայրենիքի պաշտպանությանը կարգախոսով, նվիրված Հայկական բանակին մարմնամարզական ստուգատեսի շրջանակներում, հավաք մարմարյա սրահում: Մասնակցում են կրթահամալիրի ավագ դպրոցների 12-րդ դասարանի սովորողները, հյուրերը, միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորողները, բանակից զորացրված մեր շրջանավարտները:

Տիարի ողջույնի խոսքը:

13: 10 միջին դպրոցի 9-րդ դասարանցիները և հյուրերը բարձրանում են մարմնամարզական դահլիճ մարմնամարզական ստուգատեսին

Արհեստների ավագ դպրոցի սովորողները և հյուրերը մտնում են Վահան Ասատրյան մարզադահլիճ՝ վոլեյբոլի խաղի

Գեղարվեստի ավագ դպրոցի և վարժարանի սովորողները մտնում են թենիսի սրահ

Մեդիաուրբաթին՝ցուցադրական ելույթ Ռոզա Գսպոյան և ընկերներ

Ստուգատեսները տեսագրվում են ու հրապարակվում: Յուրաքանչյուր դպրոց, դասարան ապահովվում է նաև ծնողների, լրատվամիջոցի ներկայությունը ստուգատեսին:

Մարմնամարզական ստուգատեսի համար նախատեսված վարժությունների համալիրը

                                       3-4 տարեկաններ  նախակրթարան

Երեխան մարմնամարզական վարժությունների միջոցով ձեռք է բերում հմտություններ՝ կարողանում է պահել հավասարակշռությունը, տեղի է ունենում օրգանիզմի համակողմանի զարգացում, առողջության պահպանում և  ամրապնդում, շարժունակության զարգացում:

                                 Նախատեսված վարժություններ

  1. Խումբը կանգնում է մեկ գծով, ուղիղ, քայլում է փոքր քայլերով, արջի նման, ձիու նման:

2.Ցատկ  մեկ ոտքի վրա 2 և ավելի անգամ:

  1. Քայլք ոտնաթաթերի վրա:
  2. Ոտքերը միասին ՝ կանգնած տեղից ցատկում է առնվազն 20 սմ հեռավորության վրա:
  3. Առանց որևէ բանից բռնելու, կանգնում է մեկ ոտքի վրա առնվազն 2 վայրկյան:
  4. Ուղիղ գծով քայլելով՝ անցնում է առնվազն 1 մետր տարածություն:
  5. Քայլում է՝ շրջանցելով խոչընդոտները:

8.Դասվարի օգնությամբ բարձրանալ  մարմնամարզական պատի վրա՝ ոտքերի և ձեռքերըի համաչափ  շարժումներով:

  1. Ցատկում է մոտ 20սմ բարձրությունից / խորանարդ, աթոռակ / երկու ոտքի վրա, /անվտանգության կանոններից ելնելով ցանկալի է ցատկը կատարի  փափուկ մարմնամարզական ներքնակի վրա/:

11.Դասվարի նետած  գնդակը  բռնում է /մոտավորապես 1-1,5մետր/ հեռավորությունից երկու ձեռքով:

                                                                            տարեկաններ

1.Խումբը կանգնում է մի գծով, ուղիղ կեցված է ընդունում, քայլք մի գծով իրար ետևից, քայլք արջի նման, ցատկ ձիու նման, քայլք ոտնաթաթերի վրա, ձեռքերը գոտկատեղին

  1. Սուլիչով խառնել շարքը դարձնել անկանոն, հաջորդ սուլիչով, կամ հրահանգով նորից հավաքվել և դառնալ մի շարք
  2. Ցատկում է մարզանստարանի վրայից հատակին կամ ներքնակի վրա, ընդունում է մարմնամարզական կեցվածք՝ ոտքերը միասին, ձեռքերը կողմ:
  3. Քայլք մարզանստարանի վրայով, որի վրա որոշակի հեռավորության վրա դրված են առարկաներ, քայլանցում առարկաների վրայով:
  4. անցում մարզանստարանի վրայով չորեքթաթ
  5. Կանգնում է մեկ ոտքի վրա, կամ պահել ծիծեռնակ դիրքը՝/ ձեռքերը կողմ, մեկ ոտքը տանել հետ / դաստիարակը կարող է պահել վայրկյանաչափ:
  6. Կատարում է ցատկեր առաջ թափով հրվելով հատակից երկու ոտքով 2-3 անգամ::
  7. Իրարից 2-2.5 մետր հեռավորության վրա կանգնած փոխանցում են գնդակը իրար երկու ձեռքով ներքևից 10-12 անգամ
  8. Ինքնուրույն բարձրանում և իջնում է մարմնամարզական պատով:
  9. Գնդակը հարվածում է գետնին, բռնում երկու ձեռքով, գցում են օդ և բռնում են երկու ձեռքով 8-10 անգամ:

                                                       Կրտսեր դպրոց

1-2-3-րդ դասարան
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն
շարքից, շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
գ. Օղակի պտտում 30 վայրկյան
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա,
պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել
ներքև 3-5 անգամ
է. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ
4-րդ դասարան
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն
շարքից, շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
գ. Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով
առաջ,վազքով:

ե.մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա,
պառկած դրությունից, ոտքերի բարձրացում թեքում առաջ հասցնել հատակին
գլխավերևում, ծնկները ուղիղ
զ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90
աստիճան
է. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին

5-րդ դասարան
ա. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն,եռասյուն,
քառասյուն
բ. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա,
պառկած դրությունից կատարել կամուրջ, պահելով 10 վայրկյան
գ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում,
պահել 90 աստիճան 5 վայրկյան, միայն ձեռքերի օգնությամբ մագլցել
մարմնամարզական պատի վրայով և իջնել
դ. Տղաները սեղմում հատակին, աղջիկները մարզանստարանին 8 — 12անգամ
ե. Մարմնամարզական նստարանի վրայով ցատկել աջ, ձախ ոտքերը միասին
զ. Մարմնամարզական նստարանի վրայով, քայլել որևէ առարկա դրած գլխին
Միջին, ավագ դպրոցներ

6-7-8-9 -րդ դասարան
ա. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն, եռասյուն,
քառասյուն, դարձումներ
բ. Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ
թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ,
պահելով 10 վայրկյան
գ. Մարմնամարզական պարանի մագլցում
դ. Լայնակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը զատած եղանակով, կամ
միասին կողքով
ե. Տղաները ձգում պտտաձողին 3 -10անգամ, աղջիկները հատակին 8 անգամ
զ. քայլք մարմնամարզական գերանի վրայով, պահելով հավասարաշռությունը
10-11-12-րդ դասարան
ա. Շարային վարժություներ, դարձումներ աջ, ձախ,ետ, շարափոխումներ միասյուն
շարքից երկսյուն, եռասյուն, քառասյուն
բ. Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ
թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ, կամ
առանց նրա պահելով 5 վայրկյան
գ. Մարմնամարզական պարանի մագլցումդ. Լայնակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը կծկած եղանակով, կամ միասին կողքով
ե. Տղաները ձգում պտտաձողին 5- 10անգամ, աղջիկները հատակին 10անգամ,
պտաձողից կախ վիճակից վերելք հենում, դանդաղ իջնել
զ. Բարձրանալ զուգափայտերի վրա, փորձել ձեռքերի վրա հենաված պահել 3 վայրկյան
է.Գերանի վրա քայլք ձեռքերը կողմ տարածած, կքանստել բարձրանալ

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: