Մարզական ստուգատեսեր կրտսեր և ավագ դպրոցականների համար

Համեցեք սիրով սպասում ենք
Фото0833 DSC05594 IMG_1057 Изображение 008
Հունվարի 12-16
Մարզական ստուգատես

Ստուգատեսերի մեջ կարող են մտնել սպորտլանդիաներ, մրցաշարեր խմբերով և
դասարաններով: Կրտսեր դասարանի սովորողները պետք է կարողանան կատարել
ստուգատեսի համար նախատեսված վարժությունների համալիրը, մարզիչը կարող է
գնահատել սովորողի կարողությունները առաջին կիսամյակին, ստուգատեսը կարելի է
անցկացնել նաև երկրորդ կիսամյակի վերջում և կատարել ուսումնասիրություն՝
ինչպիսի աճ է գրանցվել սովորողի մոտ տարվա ընթացքում:
Մարդու բազմակողմանի, ներդաշնակ զարգացման և դաստիարակման գործում
հիմնական տեղերից մեկը պատկանում է մարմնակրթությանը: Մարմնակրթությունը
շարժումների մի ամբողջ համակարգով մարզական հմտությունները զարգացնելու
գործընթաց է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդուն: Մարմնակրթությամբ պետք է
զբաղվեն փոքր տարիքից սկսած, դա նպաստում է կեցվածքի,
կառուցվածքի,առողջության ամրապնդնմանը:
Կրտսեր դպրոց
Մարմնամարզական վարժությունները
1-2-3-րդ դասարան
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն
շարքից, շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
գ. Օղակի պտտում 30 վայրկյան
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա,
պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել
ներքև 3-5 անգամ
ե. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ
4-րդ դասարան
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն
շարքից, շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
գ. Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով
առաջ,վազքովե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա,
պառկած դրությունից, ոտքերի բարձրացում թեքում առաջ հասցնել հատակին
գլխավերևում, ծնկները ուղիղ
զ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90
աստիճան
ե. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին
5-րդ դասարան
ա. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն,եռասյուն,
քառասյուն
բ. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա,
պառկած դրությունից կատարել կամուրջ, պահելով 10 վայրկյան
գ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում,
պահել 90 աստիճան 5 վայրկյան, միայն ձեռքերի օգնությամբ մագլցել
մարմնամարզական պատի վրայով և իջնել
դ. Տղաները սեղմում հատակին, աղջիկները մարզանստարանին 8 — 12անգամ
ե. Մարմնամարզական նստարանի վրայով ցատկել աջ, ձախ ոտքերը միասին
զ. Մարմնամարզական նստարանի վրայով, քայլել որևէ առարկա դրած գլխին
Միջին, ավագ դպրոցներ
Ծրագրում՝ միջդասարանական մրցումներ բասկետբոլից, վոլեյբոլից, ֆուտբոլից, սեղանի
թենիսից
Մրցաշարը նպատակ ունի զարգացնել երեխաների մոտ ֆիզիկական կարողությունները
մարզաձևերի միջոցով,հետաքրքրություն առաջացնել ընտրված մարզաձևերի
նկատմամբ, ընդգրկել կրթահամալիրի մարզական ծրագրերում, ձևավորել հավաքական
թիմեր և մասայականություն ապահովվել մարզական խաղերին:
Մրցումների պատասխանատուներն են կրթահամալիրի մարզիչները և
կազմակերպիչները: Խաղերը անցկացվում են պարզեցված կանոններով կրտսեր
դպրոցականների համար և ընդունված կանոններով ավագ դպրոցականների համար:
Մրցաշարին մասնակցում են ընտրված մարզաձևով զբաղվող աղջիկների և տղաների
թիմեր:Կարգապահական խախտումներ կատարող աշակերտը դուրս է հանվում խաղից և իր
թիմի միավորներից հանվում է մեկ միավոր:Խախտումը կրկնվելու դեպքում թիմը
հանվում է մրցումներից և այդ խաղը համարվում է պարտված:
Միջդասարանային խաղերը անցկացվում են օլիմպիական ձևով`պարտվողը դուրս է
գալիս հետագա պայքարից: Եզրափակիչ մրցումները անցկացվում են շրջանաձև`բոլորը
խաղում են իրար հետ հերթականությամբ:Հաղթող թիմին գրանցվում է 3 միավոր իսկ
պարտվողին 1, խաղին չներկայացած թիմը ստանում է 0 միավոր:
Մարմնամարզական վարժություններ
Եթե եղանակային պայմանները թույլ տան կարելի է անցկացնել «Սեբաստիա»
մարզահարապարակում։
6-7-8-9 -րդ դասարան
ա. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն, եռասյուն,
քառասյուն, դարձումներ
բ. Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ
թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ,
պահելով 10 վայրկյան
գ. Մարմնամարզական պարանի մագլցում
դ. Լայնակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը զատած եղանակով, կամ
միասին կողքով
ե. Տղաները ձգում պտտաձողին 3 -10անգամ, աղջիկները հատակին 8 անգամ
զ. քայլք մարմնամարզական գերանի վրայով, պահելով հավասարաշռությունը
10-11-12-րդ դասարան
ա. Շարային վարժություներ, դարձումներ աջ, ձախ,ետ, շարափոխումներ միասյուն
շարքից երկսյուն, եռասյուն, քառասյուն
բ. Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ
թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ, կամ
առանց նրա պահելով 5 վայրկյան
գ. Մարմնամարզական պարանի մագլցումդ. Լայնակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը կծկած եղանակով, կամ
միասին կողքով
ե. Տղաները ձգում պտտաձողին 5- 10անգամ, աղջիկները հատակին 10անգամ,
պտաձողից կախ վիճակից վերելք հենում, դանդաղ իջնել
զ. Բարձրանալ զուգափայտերի վրա, փորձել ձեռքերի վրա հենաված պահել 3 վայրկյան
է.Գերանի վրա քայլք ձեռքերը կողմ տարածած, կքանստել բարձրանալ

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: