Դիջիպատում 2013-2014

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական տարին սկսվեց նորովի՝ անհատական նոթբուք նեթբուքերով, սովորողը և ուսուցիչը դպրոց պետք է գային անհատական համակարգչով: Սակայն կար մի դասաժամ, երբ կարելի էր համակարգիչը փակել և դնել անհատական դարակում (որը ի դեպ նույնպես նորամուծություն էր): Դա ֆիզկուլտուրայի դասն էր: Դասավանդում եմ և միջին դպրոցում և ավագ, ունեմ մարզական դասարան, բայց ուզում եմ պատմել ավելի փոքրերի մասին: Այս ուսումնական տարի ես սկսեցի մարմնակրթություն դասավանդել Նոր դպրոցի 4-1, իսկ Թումասյան Ալինան 4-2 դասարաններում: Ուսումնական պլանի համաձայն չորրորդ դասարանում մարմնակարթություն առարկան դասավանդվում է շաբաթական երեք անգամ 45 րոպե տևողությամբ: Սովորողները դասի գալիս էին մեծ հաճույքով և առանց բացակայության, թվում էր թե հեշտ կլինի, սակայն հենց սկզբից հանդիպեցինք դժվարությունների, պարզվեց, որ սովորեցնելու շատ բան կար: Դասը սկսելու համար պետք էր որոշակի ժամանակ տրամադրել, սկսեցի նրանից որ հագուստը փոխելուց հետո պետք է կախել, այլ ոչ թե թափել հատակին, պետք էր սովորեցնել լսել սուլիչի ձայնը, դրան հետևող հրահանգները: Մի շարք մեթոդների օգնությամբ , բացատրել ըստ հասակի շարվելու անհրաժեշտությունը, որ այդ հասակի մեջ մտնում է նաև գլուխը , սկզբում տղաները հետո աղջիկները: Պետք էր ամեն դասին մոտենալ նորովի, դասի նախապատրաստական մասի վարժությունների համալիրը պետք է յուրացնեին բոլորը, օգտագործելով անհատկան մոտեցման մեթոդը ամեն դասին մի սովորողի հանձնարարեցի վարել դասը, իսկ ընկերներին ուղղել և գնահատել նրան: Մի քանի դաս հետո սովորողները արդեն շրջապատում էին ինձ և իրար հերթ չտալով ցանկություն հայտնում լինել առաջինը, կարծում եմ լավ հատկություն է: Լավ վարողները և բարձր գնահատվողները հնարավորոթյուն էին ստանուն դասի հիմնական մասի՝ խաղի ժամանակ ընտրելու իրենց թիմակիցներին, որը ավելի հետաքրքիր էր դարձնում խաղը, զարգացնում էր հանդուրժողականություն միմյանց նկատմամբ, ցուցաբերել լիդերի հատկություններ, հետևել կարգ ու կանոնին: Սովորեցրեցի մի քանի հետաքրքիր խաղեր, գնդակով շարժախաղեր,առավել դուր եկած խաղերի մեջ ճարպկությունը և արագաշարժությունը զարգացնելու համար ավելացնում էի գույք և փոփոխում կանոնները: Երբեմն սովորողները իրենք էին թելադրում այդ կանոնները: Մինչև տարվա վերջ անելիքներ շատ կան, սովորեցնելու նույնպես: Կարծում եմ և առաջարկում, որ ֆիզկուլտուրան պետք է դասավանդի մասնագետը:

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: