Նախագիծ Մարզաառողջարարական կենտրոն բարձունքների հաղթահարում

Մեծեփ լեռ
21.09.2013թ.
Նախագծի կառուցվածքը

1. Ծանոթացում Մեծեփ լեռան հետ
2.Նպատակը
3.Խնդիրները
4.Երթուղին
5.Մասնակիցները
6.Պատասխանատուները
7.Ծախսերը
8.Սնունդը
9.Ավտանգության ապահովում

Ծանոթացում Մեծեփ լեռան հետ

Սևան քաղաքի հարևան, Գոմաձոր գյուղի անմիջապես կողքին գտնվում է Մեծեփ բարձունքը:
Սևան քաղաքից դեպի հյուսիս 2 կմ հեռավորության վրա գտնվում է մի բարձունք որը հանդիսանում է Փամբակի լեռնաշղթայի ամենա հարավային գագաթներից մեկը: Բարձունքը հարավից, արևմուտքից և արևելքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ խառնուրդի բեկորներով: Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետրով, դժվարամատչելի է: Տեղացիները այդ գագաթը անվանում են «Մեծեփ », նրա վրա կա կիսաքանդված մատուռ նույն անվանումով: Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրության հիմքերը պահպանվել են մեկ երկու շարքով, այն էլ ոչ բոլոր տեղերում:Այս ամրոցը ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն:Ամրոցի ներսում և դրսում գտնվում են հնագույն կացարանների հետքեր:Մեծեփը գտնվում է Լճաշենից 5 կմ հեռավորության վրա և նրա գագաթից երևում է Սևանա լճի ամբողջ հայելին՝ իր ափերով հանդերձ, իսկ արևմուտքում Հրազդան գետի հովիտը:

Նպատակը
Նախագիծը նպատակ ունի ծանոթացնել դասավանդողներին և սովորողներին Հայկական լեռնաշխարհի` բարձունքներին, պատմությանը, կարևորելով ուսումնական նախաձեռնությունները և ծրագրերը: Ծանոթացնել արշավների անցկացման կառուցվածքին:

Նախագիծը իր կատարման կառուցվածքով լուծում է հետևյալ խնդիրները`

1.Ուսուցանում է Հայաստանի մշակույթը և պատմությունը
2.Դաստիրակում է հայրենասիություն սովորողների մոտ
3. Կազմակերպչական աշխատանքների իրագործում
4.Առողջարարական արշավների անցկացում
5.Ընկերասիրության ամրապնդում մարզական միջավայրում:

Երթուղին
Առավոտյան ժամը 08:00-ին կրթահամալիրի ֆուտբոլի մարզադաշտի ետևից, Երևան –Սևան ավտոմայրուղիով մինչև Գոմաձոր գյուղ: Ճանապարհը ասֆալտապատ է մինչև գյուղը, մնացած երթուղին անցնելու է լեռան լանջով, որը կազմում է մոտ 2 կմ մինչև Մեծեփ լեռան գագաթը:

Մասնակիցները
Մասնակիցները են՝ կրթահմալիրի մարզաառողջարարական կենտրոնի մարզիչները և մարզական ակումբների սովորողները` ընդհանուր թիվը կազմում է 17-18 մարդ:

Պատասխանատուները
Մարզաառողջարարական կենտրոնի մարզիչներ:

Ծախսերը

Սնունդը
Սնունդը հոգում են սովորողները և նրանց ծնողները:

Անվտանգության ապահովումը

Անվտանգությունը ապահովվում են մարզիչները, նախապես իրազեկելով բոլոր խոչնդոտների և ծագող խնդիրների մասին: Քանի որ եղանակային պայմանները լեռան վրա փոփոխական են, անհրաժեշտ է ունենալ տաք և հարմար հագուստ, անձրևանոց, մարզակոշիկներ, խմելու ջուր:

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: