«Վահան Ասատրյան» մրցաշարի նախագիծ

Հոկտեմբերի 2-4
Մասնակցում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի և երկու հրավիրված վարչական շրջանների 1996-1997թ.ծնված տղաների բասկետբոլի դպրոցական թիմերը:

Նպատակը և խնդիրները
Զարգացնել բասկետբոլ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը կրտսեր դպրոցականների շրջանում: Ավանդական դարձնել «Վահան Ասատրյան» մրցաշարը, որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման և ընդգրկել բասկետբոլի ֆեդերացիայի մրցումների անցկացման տարեկան նախագծում: Ընդգրկել տարեց տարի բասկետբոլի ավելի շատ թիմեր`մյուս վարչական շրջաններից, ապահովելով տվյալ մարզաձևի մասայականությունը: Ամրապնդել սովորողների առողջությունը, զարգացնել ֆիզիկական շարժողականությունը, բարոյահոգեբանական պատրաստվածությունը, հաղթանակի ձգտումը:

Անցկացման կարգը
Մրցումները անցկացվում են շրջանաձև եղանակով(եթե թիմերի քանակը չի գերազանցում 4-ը) ,օլիմպիական (եթե թիմերի քանակը 8-ից ավելին է) և խառը:Մրցմանը մասնակցում են թիմերը հետևյալ կազմով`10 մարզիկ և 1 մարզիչ: Մրցաշարը անցկացվում է բասկետբոլի ֆեդերացիայի ընդունված կանոնադրության շրջանակներում: Խաղերը անցկացվում են չորս խաղակեսով 10 րոպե տևողությամբ, 2 րոպե ընդմիջումով, 6 համարի գնդակով: Նախավարժանքին տրվում է 10 րոպե ժամանակ:
Մրցաշարը անցկացվում է «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:
Հայտերը

Հայտերը և մասնակիցների փաստաթղթերը ներկայացվում են վիճակահանությանը, որը կայանալու է սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնում:
Ծախսերը և մասնակցությունը
Թիմերի հետ կապված բոլոր ծախսերը և ներկայանալը մրցաշարին ապահովվում է ուղղորդող կազմակերպությունը:
Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնի բասկետբոլի մարզիչները, ստանալով բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությունը :
Պարգևատրություն

Պարգևատրությունը կատարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինությունը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպորտի պատասխանատուն և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Կարգապահական խախտումներ
Կարգապահական խախտումների դեպքում խաղացողը հեռացվում է խաղից, թիմը զրկվում է միավորից: Միավորների քանակը որոշում է մրցավարական կազմը: Կրկնվելու դեպքում տվյալ թիմը հեռացվում է մրցումներից և նրա բոլոր խաղերը համարվում են չեղյալ և գրանցվում արձանագրությունների մատյանում:

Բողոքարկումներ
Բողոքարկումները կատարվում են խաղից հետո `գրանցվելով արձանագրությունների մատյանում: Բողոքարկման պահանջների արդյունքները պետք է ճշտվեն և վերլուծվեն մրցավարական անձնակազմի կողմից 24 ժամվա ընթացքում և որոշումները հրապարակվեն մինչև մրցումների ավարտը:

Մարզաառողջարարական կենտրոոն

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: