Իմ մասին

Ես Նաիրա Հարությունյանն եմ, սովորել եմ N 142 միջնակարգ դպրոցում, 1991-1995թ.թ. սովորել եմ Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտում:  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ արդեն 25 տարի, որպես մարզիչ մանկավարժ, մարզական կենտրոնի ղեկավար, հիմա նորից մարզիչ մանկավարժ եմ: Դասվանդում եմ կրտսեր և միջին դպրոցներում, ունեմ ընտրությամբ խումբ միջին դպրոցում: Սիրում եմ իմ աշխատանքը, աշխատում եմ ինչքան հնարավոր է օգտակար լինել  սովորողներին և մեր հասարակությանը: Սովորողների հետ պարապում եմ հանդբոլ մարզաձևով: Աշխատում եմ ինչքան հնարավոր է իմ գիտելիքները շատ փոխանցեմ մարզիկներին, որպեսզի նրանք ավելի առողջ և հասարակությանը պիտանի մարդ դառնան: Հանդբոլը իր բնույթով դժվար մարզաձև է, պետք է ֆիզիկապես ուժեղ լինել այդ մարզաձևին տիրապետելու համար:

«Դպիր» մանկավարժական ամսագրի հղումը

Կրթահամալիրի իմ էջը

Միջին դպրոցի ենթակայքի իմ էջը

 

Blog at WordPress.com.

%d bloggers like this: